Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարկը, իբրեւ փոխարեն երևակայել պարտքիդ՝ կարասիներդ, խոհանոցին կահերը կը գրավին կը տանին, հրաշալի՜ հարստություն արքունի գանձուն։

Մեր ժողովուրդին մեկ ուրիշ վերք մալ չվարձատրված աշխատություններու (corvee[1]) ենթարկվիլն է, գոնե մինչև այս օրս։ Ավատական ուրիշ դրություն մըն ալ այն է։

Գյուղացին պարտական է, մերթ ամբողջ ընտանիքովը երթալ աշխատիլ հօգուտ գյուղին պեյին կամ աղային։ Ավելի հրեշայինը կա, երբեմն ամբողջ գյուղը ստիպված է սայլերով, ձիերով և առաջնորդներովն աշխատելու առանց ոևէ փոխարինության կառավարական և հանրային շինության մը համար։ Օրինակի համար Պաղտատի երկաթուղվույն ճամբան, որ գրեթե այս միջոցով կառուցված է։ Կամ ձրիաբար և բռնի տեղափոխվող զինվորներու ջոկատներուն տրամադրության ներքև դնել դրաստներ և կառքեր փոխադրելու համար անոնց պայուսակները, զենքերը և պարենը։

Մենք հոս զանց կառնինք թվիլ դեռ մյուս բոլոր մանրմունր տուրքերը, որոնք սահմանված են արդեն հյուծած ժողովուրդի մը երակին վերջին շիթը քամելու։

Այս ամեն կը փաթթենք հին րեժիմին վիզը և հույսով ենք, որ անոր հետ անիծված՝ պիտի կամենա դեռ երկար ատեն ճիրանները մխած բռնիլ թշվառ ժողովուրդին լյարդին վրա և պիտի իջնե անցյալին վիհը, տեղի տալով ավելի արդար, խելացի և որոշ հարկային սիստեմի։ Մենք մինչ ցարդ տարբեր ազգերու մեջ կիրարկված սիստեմներեն կը վերցնենք «աճուն տուրքը» «impot progressif», զոր․․ ևս կը թվիլ ամենեն արդարը և խելացին։

Հարկին վրա մեր ըրած այս ընդհանուր տեսությունը կը մասնավորենք և կսկսենք բացատրել «աճուն տուրքը» եկամուտի և ժառանգության։

Նախ ըսենք, թե այն սիստեմը, զոր «աճուն տուրքին» հակառակ կը հանին և որոնց մեջեն պետք է ընել ընտրությունը է համոմատական տուրքը (impot proportionnel):

  1. Կոռ, կոռ ու բեգար։