Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կա ատոր մեջ՝ պիտի ըսեք —ի՜նչ ծաղր, հելլեն կինը զորօրինակ իր պարզ պատմուճանին մեջ ավելի գեղարվեստակա՞ն էր, թե մեր պճնուհիները իրենը պաճուճապատանքի մեհեվանդներուն մեջ, և ճշմարիտ գեղարվեստը մեր օրերուն մեջ պետք է նկատել վերադարձ մը դեպի հույնները և դեպի Բնություն։

Հեոուները չերթանք։

Համեմատական տուրքը աղքատ ընտանիքի մը համար ավելի անտանելի կըլլա, երբ նկատի առնինք մանավանդ սպառողական իրերու վրա դրված հարկերն ևս։ Այս հարկերը հաստատված ուտելիքներու կամ օրական կյանքի պետքերուն վրա, աղքատի կյանքը բոլորովին կը դժվարացնեն, մանավանդ, երբ չքավոր ընտանիք մը քանի մը զավակներ ալ ունի․ և ո՞ր չքավոր ընտանիքն է, որ հարուստեն նվազ արգասաբեր է այդ տեսակետով։ Սպառողական տուրքին մեկ մասը Թուրքիո մեջ հատկացված ըլլալով հանրային պարտքին (dette pub-lique) կը տեսնենք, որ կարոտ դասակարգն է, որ ամենեն առաջ իր հայրենիքին պարտքերը կը հատուցանե։ Այս վսեմ է — այո՜ — բայց այս անարդար է բոլորովին։ Արդ, ինչպես կը տեսնենք, ըլլա՝ սպառողական իրերու վրա դրված հարկը, ըլլա դեռ ուրիշ անուղղակի հարկերը (impot indirect) հարուստեն ավելի աղքատին վրա կը ծանրանան, ուստի փոխանակ «համեմատական տուրքին» հաստատելով՝ «աճուն տուրքը» եկամուտի և ժառանգության, ուրիշ բան ըրած չենք ըլլար, բայց եթե սրբագրած. անարդար օրենք մը և վարձատրած չքավոր և միջին դասակարգը։

Արդ, ի՞նչ է այդ «աճուն տուրքը», — պիտի հարցվի։

«Աճուն տուրքն» այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր եկամուտեն կը պահանջէ quote-part մը այնքան մեծ՝ որքան որ այդ եկամուտը մեծ է․ հոս բաժանողը փոփոխական է և կաճի որչափ որ եկամուտը կաճի․ օրինակի համար. Այն որ 100 ունի՝ կը վճարե 1, այն որ 200 ունի՝ պետք չէ վճարե մեկ՝ այլ (համարինք թե) մեկ ու կես, այն որ 300 ունի՝ չի վճարեր 2, այլ օրինակի համար 4։