Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մենք այսօր 1000 ֆրանք փոքրիկ եկամուտե մը վերցնենք 2% իբրև տուրք․ 100000 եկամուտե մը ևս վերցնենք 2%, առջի նայվածքով կարծես թե հավասարությունն է, որ կիրագործենք, բայց ապահովացար ընկերության խավերուն մեջ արդարությունը գործադրած չենք ըլլար, վասնզի 1000 ֆր․ տարեկան եկամուտ ունեցողե մը, եթե 20-ը առնեմ գուցե զինք կը զրկեմ իր մեկ անհրաժեշտ սնունդեն, իսկ երբ 100000 եկամուտ ունեցողեն 2000 առնիմ՝ զինքը շատ շատ կը զրկեմ ավելորդ զվարճութենե մը։

Ուստի «աճուն տուրքը» կուզե, որ նախ անբավարար եկամուտ մունեցողը բոլորովին ազատ ըլլա տուրքե, հետո կամաց-կամաց դանդաղ աճողությամբ բարձրանա quote-part որչափ որ եկամուտը բազմապատկվի մինչև աստիճան մը, և անկե վեր եկամուտ ունեցող այլևս վճարե ըստ համեմատական տուրքի։ Այս ըսածնիս ավելի որոշ ցույց տալու համար հոս կը զետեղենք ցուցակ մը, և հաստատուն ցուցակ մը (tarif) միշտ անհրաժեշտ է, որ կառավարությունը ունենա ժառանգության և եկամուտի տեսակետով ներկա սիստեմը որոշ և կամայականութենե զուրկ պահելու համար։


եկամուտ տուրքե ազատ

1 են 4500 %
4500 են 5000 8%
5000 են 10,000 8%
10000 են 15,000 9½%
15000 են 20,000 10%
20000 են 25000 10½%
25000 են 30000 11%
30000 են 35000 11½%
35000 են 40000 12%
40000 են 45000 13%
45000 են 50000 14%
50000 են 55000 15%
35000 են 60000 16%