Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավելին չանցնիր ունենալով հաստատուն խարիսխը (զոր վերը բացատրեցինք)։

2) Ուրիշ առարկություն մը, որ ամենադասականը դարձեր է, այն է՝ թե Աճողությունը բոլոր իրեն կը գրավե (կամ ուրիշ բացատրությամբ) դրամագլխուն կը հարձակի. օրինակի համար, եթե յուրաքանչյուր 1000 ֆրանքին անձնաբաժինը 50 աճի՝ կուգա կետ մը, որ տուրքը ամբողջ եկամուտը ծծելե վերջ կը հարձակի դրամագլխուն վրա։ Ասիկա ճիշտ է։ Բայց այս դժվարությունը լուծելու համար է, որ մենք կառաջարկենք (tarif[1]-ի) մը անհրաժեշտությունը, որուն մեջ աճուն տուրքը հասնի մինչև կետ մը ու հոն այլևս կենա, օրինակի համար տուրքը աճի համեմատությամբ մինչև 25% 100000 եկամուտին վրա և անկե վեր ալ: Բայց առաջարկը կամայական է, անդատաստանական է կըսեն և չունի գիտական հիմ։ Սակայն մի՞թե գիտական հիմունի, երբ համեմատական տուրքը կը հաստատին 2%, 10%, 20%, նույնպես այս 2,10,20-ը կամայական դրված անձնաբաժիններ են։ Թող թե մեր ընդունած հաստատուն խարիսխը դրամագլուխը անձեռնմխելի պահելու միակ միջոցը չէ․ կա ուրիշ մըն ալ, որ շատ խելացի է և հաստատված է շատ չափավոր աճունության մը վրա։ Այս հանճարեղ միջոցը Ժան Պաթիստ — Սեյինն է․ «Շատ տեսակ աճողություն կա, կըսե ան, և կա որ եկամուտին նվազագույն մասը միմիայն կը գրավե, օրինակի համար, այն աճողականությունը, որ կեղանակավորվի ոչ թե ամբողջ եկամուտին հանդեպ, այլ եկամուտի աճմանը հանդեպ»։ Ենթադրինք թե 500 ֆր․ եկամուտին տուրքը ըլլա 1 %. 1000 ֆրանք եկամուտինը պիտի ըլլա նախ առաջին 500-ին համար 1 % տուրք, իսկ մնացած 500-ին համար 2 % տուրք․ արդ այս ոճով ամբողջ 1000 ֆր․ եկամուտին տուրքը պիտի ըլլա 1 ½ %, և այսպես հաջորդաբար, գործադրելով աճողությունը միշտ ոչ թե ամբողջ եկամուտին հանդեպ, այլ եկամուտին աճմանը հանդեպ։

«Աճուն տուրքը» կըսեն, խնայողությունը կը վհատեցնե։

Ասիկա այն ատեն միայն կարելի է, երբ անձնաբաժինը

  1. Տարիֆ, սակացուցակ։