Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ բարձր է։ Մինչդեռ կարելի է խիստ չափավոր անձնաբաժին մը սահմանել։

Իսկ այն առարկությունը, թե դրամագլուխը երկրեն դուրս կը գաղթե՝ բոլորովին ճապաղ դարձած է և սխալ առարկություն մէ։ Նախ դրամագլխուն տեղափոխությունը կարծվածին չափ դյուրին չէ և դրամատիրոջ համար շատ թանգի կը նստի։ Կը հարցնենք, թե ինչո՞ւ համար դրամագլուխը գործադուլներու կամ այլևայլ խառնակությանց ատեն սնանկության կը մատնվի՝ փոխանակ փախչելու, ինչո՞ւ համար, երբ տերություն մը գործավորներուն համար արդար և լիուլի օրավարձի հատկացումը կստիպե՝ դրամագլուխը կը համբերե և կը մնա երկիր՝ փոխանակ գաղթելու, երբ գաղթելով պիտի փրկվեր։ Այսպես Բրուսիո մեջ որքա՜ն տարաձայնությունը դրամագլխով փախուստին մասին։ Բայց դրամագլուխը հոն է միշտ։ Գործատուներու նոր օրենսդրությանց, պարտադրիչ ապահովագրությանց պատճառավ՝ ան միշտ տրամադիր կերևա ձգել հեռանալու, բայց միշտ ալ ավելի կը հաստատվի և կը բազմապատկվի։

Քննելե վերջ այս առարկությունները ըսինք, թե «աճուն տուրքի» ձևը մենք կուզենք, որ կիրարկվի «ուղղակի հարկերուն» նկատմամբ։ «Անուղղակի հարկերը» ունենալով բոլորովին անկայուն և անորոշ բնույթ ինչպես այն իրերը, որոնց վրա դրված են, չեն կրնար ենթարկվիր այս սիստեմին։ Բայց անհրաժեշտ է, որ ժառանգությունը իյնա «աճուն տուրքի» դրության ներքև։ Տուրքը, ժառանգության վրա, համարելով օրինավոր, մենք տերությունը կը նկատենք մեզ ժառանգակից։ Ժառանդությունը ըլլղով նաև պատահական եկամուտ մը, անհրաժեշտ է, որ անոր հարկը տանք տերության ինչպես մեր մյուս եկամուտներուն ժառանգության վրա հաստատված տուրքը, անուղղակի տուրքերեն նորեն քիչ թե շատ որոշն է, վասնզի ժառանգություն մը հաստատուն եկամուտի մը բնույթն ստանալու շատ կը մոտենա։ Այս պատճառավ ոևէ անտեղություն չկա, երբ ան ևս ենթարկվի աճողական սիստեմին։

Մենք վերն ըսինք, թե առնվազն 4500 ֆր․ միայն եկամուտ ունեցողները հարկ է բոլորովին հարկե ազատ կացուցանել. անշուշտ պիտի առարկեն, թե այս ոճով տերության գանձուն