Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քվեարկությամբ (vote plebiscitaire) եթե եղան մի քանի բողոքներ, անոնք սիստեմին համար չէին, այլ հավաքման խիստ կերպին համար միայն։ Ցյուրիքի մեջ գործադրված «աճուն տուրքը» մեկն է ամենաճարտար ձևերեն, որուն կիրարկումը կապահովե, այսպես նաև Սոլեոի (Saileuvre,) և դեռ ուրիշ ժողովրդավարական (Democratique) նահանգներու։

Անգլիո մեջ նաև «Income-tax[1]»ը դրած է աճուն տուրքի» սկզբունքը։ Income-tax ուրիշ բան չէ, բայց եթե աճողության սիստեմը՝ առավել կամ նվազ չափավոր։ Յուրաքանչյուր 3,750են 10,000 ֆրանք եկամուտեն առաջին 3000 ֆրանքը ազատ կացուցված է տուրքն։ Այս ինչպես կը տեսնվի մեր պաշտպանած դրությունը՝ թեպետև տակավին անկատար։

Բրուսիան մեզ ուրիշ օրինակ մը կուտա։ Պիզմարքի պես քաղաքական և վարչական գործերու մեջ խորաթափանց միտք մը շուտով նկատած է «աճուն տուրքին» առավելությունը և հայտարարած Է աղքատ եկամուտ ունեցողներուն վրա ուղղակի տուրքին ծանրացման տամանելիությունը և միայն հարուստներու վրա ծանրանալու անհրաժեշտությունը։ Եվ այսօր Բրոլսիո մեջ «աճուն տուրքը» կա և կը մնա։ 1894են ավելի ավելի բարենորոգելով իր հարկային դրությունը (դնելով տուրք 1/2 % դրամագլխույն վրա ևս), ան հաստատեց հարկային tarif մը աճողական աստիճանավորումով։

Գերմանական տերություններեն ոմանք, մասնավորապես Սաքսը (Sex) արդեն շատոնց է ընդունած են նաև եկամուտի անձնական տուրքը Աճողական tavif-ով:

Ավստրիո մեջ (1892) կառավարությունը հարկային օրինագիծ մը կը ներկայացնե Խորհրդարանին (Reichstag)՝ տուրքերուն սիստեմը բարեկարգելու և թեթևցնելու քիչ եկամուտ ունեցող հարկատուններուն բեռը և ծանրանալու համար հարուստներուն վրա։ Այս առաջարկն է՝ նախ տուրքե զերծ ընել 1,500են նվազ եկամուտ ունեցողները։ Հետո՝ այդ թիվեն բարձրանալով հասնել․

1 % տուրք 2,500 ֆր. եկամուտի

  1. Եկամտահարկ