Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2 % — 7,500 —

3 % — 25,000 —

Եվ հավաքել հաստատապես 4 % այն եկամուտներեն, որ 250,000 ֆրանքե վեր են։

Նույնպես Հոլանտայի մեջ հարկը աճողական է 1892են ի վեր։ Այդ թվականին ելևմուտքի նախարար Բիերսոն զայն առաջարկած է, և Խորհրդարանը քվեարկած ընդունած է։

Իր tariff աճողական է։

Գալով պահպանողական Ռուսաստանին՝ զայն ընդունած է 1893 մայիս 14 ի — (ukase[1])-ով մը։ Բայց դժբախտաբար միմիայն տուն կարծելու համար։

Իսկ Գաղղիո և Իտալիո մեջ շատոնց արդեն շարժում մը գոյություն ունի ի նպաստ աճուն տուրքի։

Մենք հուսով ենք, որ Թուրքիան անհաղորդ չի մնար այս շարժումին։ Անհրաժեշտ է, որ անիկա իր ձեռնարկած բարենորոգումները հիմնովին և գլխովին ընե։ Ժողովուրդի մը բարեբաստիկ վիճակը միայն պիտի երաշխավորե սահմանադրական տերության մը տևականությունը։ Միջոց տանք աղքատ դասակարգին՝ զայն զերծ ընելով բոլորովին եկամուտի որոշ չափե մը՝ ինքզինք ժողվելու, փոքրիկ դրամագլուխ մը կազմելու․ այսպեսով միայն ան պիտի կրնա ժամանակ գտնել զարգանալու և կրթելու իր որդիները, այսպեսով միայն զինք տնտեսական մահեն պիտի ազատենք, որ մահն է միանգամայն իր գոյության և իր քաղաքական իրավունքներուն պաշտպանումին և վայելումին, այսպեսով միայն անիկա տերությունը պիտի սիրե և պիտի հավատարմությամբ ծառայե անոր։

Այսպեսով վերջապես տերությունը (առանց անհատական ազատությանց վտանգելու) ընկերության մեջ արդարությունը գործադրած պիտի ըլլա և «աճուն տուրքը» ուրիշ բան չէ, բայց եթե մեկը այն հանճարակերտ և պատվավոր գործիքներեն, որ քաղաքացիներուն մեջ արդարության և հավասարության սկզբունքը կը մտցնե։

  1. Հրամանագիր