Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակամա Սոզովոնի այն ամենաճշմարիտ խոսքը՝ որ կըսե․ «Ունայնութիւն, ունայնութեանց, ամեն այն ինչ ընդունայն է»։

Եվ մարդ ի՞նչ կրնա մտածել մեռելոց քաղաքին մեջ, բայց եթե ոչնչությո՜ւն աշխարհի ու խաբեությո՜ւն կյանքի, և դու ալ ավելցուր, սիրելի՛ ընթերցող, գոյությո՜ւն Հանդերձյալի։ Անցնինք:

Ահա փոքրիկ հողակույտ, մը. երկամյա աղքատ դստրիկի մը հողակույտն է այն, որուն. վրա դժբախտ ու կարճ կյանքի մը իբրև հիշատակ սև խաչ մը կա միայն։ Այդ հողույն վրա, որ արդ սկսեր Է խոտով ծածկվիլ, մոր մը աչքին արցունքները ցամքեցան․ այդ հողույն վրա անոր վերջին մնաս բարովի համբույրները ու նվաղկոտ հառաչները թրթռացին և մարեցա՜ն։ Այդ խեղճ մայրը հազիվ թե իր սիրո կոկոնին փթթումը տեսավ, հազիվ անոր գողտրիկ ժպիտները նշմարեց և թոթով ու անույշ բառերը լսեց․ հազիվ թե անոր իր գորովագութ բազուկներուն մեջ գայթ ի գայթ քալելը սորվեցուց, և ահա աղքատության և մահու խորշակը կորզեց այդ կոկոնն իր մայրենի վարդ գրկեն և երիթամած նետեց այս մահաբույր փոսին մեջ․ ավա՜ղ.․․։

Կյանքը լեցուն է այսպիսի աղեխարշ պատկերներով։

Կը թողում հողակույտը և կերթամ փնտռելու գյուղիս (Բըգնիկի) վախճանածներուն թաղը։ Անոնք ավելի սրտիս կը խոսին, վասնզի անցյալին մեջ ավելի՛ մանկությանս խոսեցան։

Այդ թաղը ցածկիկ սարահարթ մըն է, դեպի արևելք, մոտ այն պատին, որ մեռելներու հողը կենդանիներու հողեն կը քաժնե։ Շատ ընդարձակ չէ, այն հարյուրավոր բարձր ու վայելուչ հասակները քանի մը ընդգրկումով կրնաս չափիլ։ Անոնց վրա, մարմարիոններու և խաչերու մեջտեղերեն, ընդաբույս դալար մը կը բարձրանա։ Նորատունկ ծառեր—դիակներու բողբոջներ—ճյուղերնին հողին կախած կարծես բան մը մողբան։

Հոն, ահավոր հուզում մունեցա. ատիկա մոռացոնքի տեղատվության և վերհուշումի մակընթացման ուժգնակի ծփանքըն. էր հոգվույս. մեջ․ սիրո թաքուն կրակն էր այդ, որ ներսես՝ արցունքներըս հետ ժայթքեց ծունրդի, կամ ավելի՝ երեսի վրա