Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ահա այսպես Դուք սիրելին օրիորդաց, ժողովրդյան խնդություն, պիտի անցնիք Ձեր վարսագեղ գլուխով, ուր կաղամբը ավելի և ավելի պիտի աճի։ Սակայն, ավա՜ղ, պիտի տուժե հայ գրականությունը և հայ ժողովուրդը, պիտի քաջալերվին Ձեր հարազատ արհեստակիցները։ Դուք մրցումներ ալ պիտի ունենաք դեպի Պառնասի գագաթը՝ մինչև որ մուսաներուն կայծակը ջախջախե Ձեր ոտանավորին ոտքերը։ Խմբագիրները ակնոցը քիթերնեն վար պիտի չառնեն, գրաշարները պիտի շարեն ու շարեն, մամուլները պիտի դառնան ճռնչելով հեծեծադին, և Ձեր հրաշալի Էջերը մանանայի պես պիտի տեղան ժողովուրդին վրա, որ պիտի ուտե ու չկշտանա՜։

Մնամ անկեղծ
Դ. ՎԱՐՈԻԺԱՆ