Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալով մեր ա՜յն աշխարհաբարին, զոր գիտական սեռերուն մեջ կը կիրարկեն՝ ունի ուրիշ այլակերպություններ։ Գրաբարի ձևերը՝ թեպետև թոթափված գրական աշխարհարարեն՝ կը համենան դեռ մնալ գիտական ճյուղերու լեզվին մեջ։ Մեզի կը պակսի նաև գիտական բառերու պաշարը — ի՜նչ կըսեմ — մանավանդ թե չափազանց առատ Է այդ պաշարը, երբ զանազան գրողներ, իրենց նախընտրության համեմատ, կը կիրարկեն միևնույն առարկան հատկանշող զանազան բառեր՝ այլևայլ ճաշակներու կողմե հորինված և ստեպ կը կերտվին այնպիսի բառեր, զորս մենք արդեն ունինք Հայկազյաններուն մեջ, որոնց իմաստը կրնա կա՜մ ճշգրտորեն նշանակել առարկան և կամ կը պահանջե առումի աննշան փոփոխություն մը։

Մեկ խոսքով, ի՜նչ պիտի ըլլա մեր խոնարհ կարծիքը արդի աշխարհաբարի մշակման մասին։ Այդ մշակումը երկու ուղղությամբ կրնա արդյունավորիլ․ Պայմանադրապես և բարեշրջումով: Քերականներու և կարող գրագետներու գիտակից և լուրջ գործակցության շնորհիվ պետք է վերջնականապես մաքրել լեզուն գրաբարի և գավառաբարբառի քերականական ձևերեն՝ ձկտիլ հաստատել հոլովումի, հոլովի, խոնարհման և այլն անփոփոխ օրենքներ, լեզու մը պարտական է ունենալ անհեղլի, անխաթար կանոններ՝ զերծ ամեն գրողի քմահաճույքեն։ Այս կետին մեջ անհրաժե՜շտ է առաջնորդ առնել ճաշակավոր գրագետներու ուղղությունը, և վերջապես ունենալ քերականություն մը, որ օրինագիրք ծառայե հրապարակագրին և բանաստեղծին, վիպագրին և գիտունին հավասարապես։

Բայց ինչ որ կը վերաբերի լեզվի ներքին արժեքին, բառերուն, ոճերուն, ասացվածքներուն և դարձվածքներուն՝ այդ գործն է բարեշրջման: Լեզուն այդ կետին մեջ իր առջև ունի երկու ասպարեզներ, որոնց մեջ միայն կրնա ուռճանալ, գերազանցապես հայանալ և դառնալ կալվածը ամբողջ հայության, հայելին ժողովուրդին անպարփակ հողեբանության: Նախ՝ ան իր մեջ պիտի որդեգրե գավառին բառերը, ոճերը, լեզվական երանգները, բայց այդ բոլորը զերծ պիտի ըլլան թրքաբանութենե, և պիտի հպատակի իր ձևերուն մեջ միակ քերականության մը, պայմանադրապես հաստատված քերականության,