Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կր հիշեցնե Թոռգուեմատայի հավատաքննական դարը և զոր չենք գիտեր ուրկե, Ավետարանի որ ոգիեն ստացած են. կը կապեն և կարձակեն, ուզածնուն պես, նույնիսկ այնպիսի խնդիրներու համար, որոնք քրիստոնեական հավատքի սկզբունքներուն հետ առնչություն իսկ չունին։ Ժողովուրդը կը գրգռվի այս խոսքերեն, ելած այնպիսի մեկու մը բերնեն, <որ> մինչ ցայսօր իր հոտին ոչխար մը իսկ ավելցուցած չէ, և այսօր ամբողջ հոտը ցրվելու կաշխատի՝ գիտակցությունը կուրացնող փառամոլությամբ մը վարակված։ Բայց բաժակը լեցված է։ Ժողովուրդը ալ պիտի չը կրնար հանդուրժել անգամ մը ևս լսելու այդ հոխորտ խոսքերուն մաղձը, որ կը թափքի դեռ ի նպաստ այնպիսի պատրիարքի մը, որուն գործը լրացած է ալ և դոր Աստված շատ բարձրացուց՝ շատ բարձրեն վար ձգելու համար։ Զատկի կիրակին պատարագեն առաջ կազդարարվի իրեն, Քեչեճյանի, այլևս չհիշել պաշտոնանկ Թերզյանը ս. պատարագի միջոցին՝ ինչպես հիշվեցավ նախընթաց իրիկունը։ Այդ առթիվ իրեն կը բացատրվի ժողովուրդին գերագրգռությունը, զոր առաջ բերած են թե իր շաբաթ օրվան տված քարոզը և թե առհասարակ իրենց, կրոնական խմբակին, այս խնդրույն մեջ ցույց տված համառությունը։ Գերապայծառը քանի մը հակասական խոսքերե վերջ՝ անդրդվելի կը մնա, և պատարագի մեջ չի՛ արգիլվիր պաշտոնանկ պատրիարքին անբարեհիշատակ անվան հիշատակությունը։ Եվ ահա կը պայթի ժողովուրդին դարավոր համբերությունը․ հոտը կը բողոքն անարժան հովիվին դեմ, հարյուրավոր բերաններ կորոտան ավանդական «չի՛ հիշվին»։ Պատարագը կը խառնակի, և ո՞վ կ՝ըլլա սկզբնապատճառը, դարձյալ այդ կղերը, որ խաղաղություն կը քարոզե խոսքով, իսկ գործով խռովություն և զայրույթ կը ցանե։ Մի քանի անձեր, չենք գիտեր ի՛նչ համոզումով և ի՜նչ տեսակ ազգասիրությամբ, հակառակ ձայն կուզեն բարձրացնել, բայց գորտերուն կրկռոցը հեղեղին շառաչյունեն կը խեղդվի։ Ատոնց մեջեն զվարճալի է հիշել այն մայրապետը, որ եկեղեցվո մեջ ի նպաստ պիտի հիշվի կ՝աղաղակե վերնատունեն՝ անշուշտ իր վերնատունը դատարկ ըլլալուն։ Կղերական բանակը երկսեռ է, և մեր տղամարդ կարգավորները (ո՛չ