Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեսեր են, բայց չեն դարմաներ՝ մոռացության դատապարտելով։

Այսօր կարյունի այդ վերքը։

Ժեզվիթներու մեծավորը, Բեռ Ռիոնտել, «Իրիսի» նախորդ թվին մեջ նամակով մը կուգա բողոքելէ ըսելով թե չկա այդպիսի վերք, մինչդեռ պր․ Մարկոսյան կը պնդե, թե այդ վերքին նեխած թարախը կը տանջե ռունգերս (եթե կը ներվի մեզի այսպես բացատրել իրենց միտքը)։

Որո՞նք են Բեռ Ռիոնտելի փաստերը։ Անոր փաստերուն ամենեն բացորոշներն անցյալին կը պատկանին, որոնք կուգան Ներկան հաստատել։ Պտոպնիս բարի է, ըսել կուզե, վասնզի մեր ծառը (ժեզվիթականությունը) բարի և հարգված է անցյալին մեջ։ Այդպե՞ս է իրավի, Բե՛ռ, տեսնենք։

Բրուսիո Ֆռետերիք թագավորը իր հպատակներու դաստիարակության համար ժեզվիթներ կուզեր ունենալ, կը հայտարարե Բեռը։ Լավ, թող անոնց խերը տեսնե, եթե երբեք տեսավ։ Ընդունինք, թե Բրուսիո Ֆռետերիք Բզիրենք ունենալ ուղեց, բան մը, որ ըստ իրենց՝ առավելություննին ցույց կուտա եղեր։

Անշուշտ սա ևս կընդունի Բեռը, որ Ռուսիո Կատարինե Բ կայսրուհին, որ ըստ պատմության վատշվեր կին մէր, նաև զիրենք ունենալ ուզեցն, որուն հրավերը գիրկընդբաց ընդունեցան մեր ժեզվիթները, երկրին մեջ տարածելու համար գիտությունը շատ մը գիտությամբ և անգիտությամբ եղած բաներու, երկրին և պալատին մեջ միևնույն անգամ։

Անգամ մը ևս կընդունի՞ Բեռը, եթե ըսեմ թե Կատարինե ժեզվիթները հրավիրելով իր իսկ խառնվածքին հարմար հաջող ընտրություն մը ըրած էր։ Եվ փութացին այդ հրավերին այն ժեզվիթները, զոր նույն իսկ Հռովմի քահանայապետը, չհանդուրժելով անոնց արարքներուն՝ վռնտած էր ամբողջ կաթոլիկ երկիրներեն։ Եվ այդ քահանայապետը — հարկ կա ըսել, երբ Բեռերը ինձմե լավ գիտեն զայդ — Կղեմես ԺԴ-րդ Պապն էր (1773-ին), որ, իմ կարծիքով իր անունին արժանավոր շատ clement գործ մը ըրած եղավ։