Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Անգամ մը եւս կընդունի՞ Բեռը եթե ըսեմ, թե նույն Կատարինեն (Հյուսիսի Շամիրամը՝ ըստ Վոլթեռի) թղթակցեցավ եւ իր մոտ կանչեց նաեւ Տիտրոն, տ'Ալամպերը եւ Վոլթեռը, որպեսզի անոնք ալ կրթություն տարածեն. բայց այսպես թե այնպես անոնք մերժեցին այդ հրավերը։ Արդ՝ եթե արքայականե սմը իբրեւ կրթիչ հրավիրվիլը փաստ մըն է հրավիրյալին մտավոր կրթիչ մեծության, պե նա ընռւնիէ Վլբեռի մըն ալ այդ մասին ռւնզած Վեծռւթյռւը. բայց գիտեմ դուք չեք ընդունիր լվասնզի ժեզվիթ եք. ո՛չ Վոլթեռի, ո՛չ Տիտրոյի, ո՛չ տ՝Ալամպերի եւ ոչ ալ բոլոր Հանրագիտականներու հսկա դերին ազնվությունը, որոնց առաջ բերած արդյունքը ոչ թե միայն Հյուկոներու րանսան ազատագրեց, այլ նաեւ ֆերրերներու հայրենիքը փրկեց այն բարոյական շղթաներեն, որոնց դուք խնկարկուներն եղած եք մինչեւ ցարդ։ Անգամ մը եւս կ՝ընդունի՞ Բեռը, եթե ըսեմ թե ֆրանսերեն լեւզվի ազդեցությունը, զոր ժեզվիթները տարածեցին Ոուսիո մեջ, եղավ անխոհեմ չափերով։ Մայրենի լեզվին դերը փոքրացնել աշխատեցան, ինչ որ աղետավոր արդյունք տվավ հետո՝ ռուս բարբառին եւ գրականության համար։ րանսամոլությունը տարածվեցավ ազնվականության սալոններու մեջ։ Ռուս լեզուն այլանդակված ֆրանսերենի մը գերին դառնալ սկսավ։ Եվ հետո որչափ որ խոհեմ գրիչներ պայքարեցան այդ այլասերիչ մոլության դեմ, սակայն ռուս լեզուն պահեց իր մեջ ֆրանսերենի ազդեցությունը՝ հակառակ իր բնիկ սլավ լեզվական տարրերռւն, բան մը, զոր լավ կերպով կը պատկերացնե Թոլստո իր ««Պատերազմ եւ խաղաղություն» գործին մեջ։ րանսերենի դեմ չեմԿ. ընդհակառակը կը փափաքիմ, որ այդ միջազգայնացած լեզուն շատ լավ սորվեցվի մեր աշա- կերտներուն, քանի որ այդ լեզվին միջոցավ կարելի է այնքա՛ն գաղափարներու, վարդապետություններու եւ գեղագիտական վսեմ ներշնչումներուն հետ ուղղակի հաղորդակցության մեջ մտնել. բայց երբ անկե գերադաս չափերով չի սորվեցվիր ազզային լեզուն, գրականությունն ու մատենագրությունն, այն ատեն առաջ կուգա այն հանզամանքը, զոր ցուցամոլությամբ եւ այլասիրությամբ կը մեկնվի։ Ռուսիո մը կամ ուրիշ հզոր ւ