Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետության մը համար իհարկե նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք, որ պետք ունինք մեր բոլոր տոհմային հատկությունները կեդրոնացնելու և զարգացնելու, մեզի համար, կըսեմ՝ մեր լեզուն մատի ծայրերով բռնելը խիթալի ոճիր մը կը համարվի։

Անգամ մը ևս կընդունի՞ Բեռը... բայց հարկ չկա երկարել, եթե վերոգրյալ փաստերը չի՛ ուզեր ընդունիլ, վստահ եմ թե բոլոր գրադարաններուն գրքերը գլխուն կը փլչին։

Գանք Բեռին մեկ ուրիշ զորավոր փաստին, էջմիածնա Նահապետ պատրիարքը (իմա՞ կաթողիկոսը) ժեզվիթներուն պատիվ ու հող կուտա և կարտոնե նաև, որ անոնք նույնիսկ լուսավորչականաց եկեղեցիներուն մեջ քարոզեն։

Ինչպես կը տեսներ ընթերցողը վերի տողերեն՝ մեզ մեր քթեն որսալ կուզեն, բայց դժբախտաբար իրենց քիթն է, որ մեր ձեռքը կուտան։

Բառը առիթը կընծայե մեզի բանալ շատ տխուր էջ մը, որ իրենց պատիվ բերելե շատ հեռու է՝ որչափ հեռու է Սեն-Պառթլըմին Գոնվանսիոնեն, Դավադրությունը Հեղափոխութենեն և դաշույնը սուրեն։ Այդ Էջը ևս պիտի փորձեմ սարսռալով բանալ՝ միայն թե գոնե մեկ հատիկ ամչցող մը գտնվեր։

Ձեռք առնենք Լեոյի «Հայ տպագրության պատմությունը»։ Այդ երկհատոր հոյակապ գործը այն գիտուն հեղինակին, որ բարեբախտաբար ո՞չ հեղափոխական է, ո՞չ Էջմիածնամոլ է և ոչ ալ ֆառմասոն մը՝ հակառակ որ Բեռերը շատ աժանցուցած են ֆառմասոնությունը, անշուշտ անկե դաս մը առած ըլլալնուն համար։

Տեսնենք։

«Երևանի եզվիտների ուշադրութեան գլխավոր առարկան, իճարկե, էջմիաձինն էր. նրանք աշխատում էին իրենց ցանցերի մեջ գցել հայոց կրոնական այդ կարևոր կենտրոնը և դրա համար մի կողմից շահագործում էին պարսից կառավարության ունեցած համակրանքը դեպի իրանց գործը[1], իսկ մյուս կողմից

  1. Վասն զի «ձրի оգնություն էին հասցնում հիվանդներին։ Պարսից գավորներին նրանք զարմացնում էին իրենք դիտակներով և աստղաբաշխական հմտություններով»։ Ահա իրենք տիրապետման գլխավոր միջոը՝ մարմինը դարմանել հոգիին փոխարժեքով։