Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճշմարտութենեն գոնե մասնիկ մը՝ վասնզի ժեզվիթ եք: Ժողովուրդը միայն թող դատե։

Առայժմ այսքանով պիտ բավականանամ, Բեռ Ռիոնտել, Ջեզ կուղղեմ մի քանի հարցումներ․ եթե ճշմարտությունը հարգելով առանց Միաբանությունը արատավորելու կարենաք պատասխանել կեցցե՜, բյուր կեցցե՜։

1․ Ժեզվիթները ի՞նչ դիրք բռնեցին Ուկրնոթներու հանդեպ Ֆրանսայի մեջ Գաթերին Մետիսիի ժամանակ։

2. Ո՞վ էր Ռավայազ և ի՞նչ պատճառով սպաններ Հենրիկոս Դ-րդ ազնվական թագավորը։

Հունաց պատրիարք Կյուրեղը որո՞նց ջանքերով խեղդել տրվեցավ Ետի-Գուլեի բանտին մեջ։

4․ 1628-ին որո՞նք էին, որ հունական տպարանին վրա հարձակեցան և գրավեցին անոր բոլոր գրքերը։

5․ Ասկե վեց տարի առաջ Իտալիո մեջ տեղի ունեցած հանրածանոթ Բարակալլոյի դատավարությունը ի՞նչ է, և մանուկները գաղղիական ախտե վարակող հրեշային ամբաստանյալը ո՞վ է արդյոք։

6. Ժան-Ժագ Ռուսո իր պատանության ժամանակ՝ հակառակ բողոքական մըլլալուն, երբ հաճախեց ժեզվիթներու գիշերօթիկը, հոն ի՞նչ զզվելի առաջարկներու ենթարկվեցավ և այդ մասին ժեզվիթ Բեռը որպիսի՜ դատապարտելի ներողամտություն ցույց տվավ արդյոք (տե՛ս նրա «Խոստովանությունները»)։

7․ 1640-ին հոբելյանական տոնախմբության ժամանակ արդյոք Բեռ մը չէ՞ր ըսողը․ «Մինչև վերջին շունչը պիտի պաշտպանենք կաթոլիկ հոտը գայլերեն․ մի՛ հուսաք թե խաղաղություն կըլլա. մենք ծնած ենք կրելով, մեր կուրծքին տակ ատելության սերմեր և պատրաստ ենք դանակներով կռվիլ» (իմա՝ խոհանոցի դանակներով)։

8․ Սա խոսքը արդյոք ժեզվիթ գլխավոր մը (ժեներալ) ըսած չէ՞։ «Մենք դառներու պես ներս ինկանք, իսկ կառավարեցինք որպես գայլեր»։ «Նա՞սըլ, Բեռ ժյուստինեն, պունկլառ տեկեն պիռ ժեզվիթ, յոգ պիռ ֆառմասոն, Բե՜ռ ժեզվիթ»։