Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18. ԳՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

Ամենամեծ բաժանումը՝ գիտական, գրական, գեղարվեստական ճյուղերն են։ Գիտությունը կը ձկտի օգուտի, շահու, կյանքը կամ ոևէ բան օգտագործելու։ Գրականություն և Գեղարվեստ օրենք չեն առներ, ոչ ալ կը պատճառաբանենք Գեղեցկություններն արտահայտելու զանազան ուղղություններ երևան կուգան, մին ուղղության մը կը հետևի, ուրիշ մը՝ տարբեր ուղության, այսպես կը կազմվին դպրոցներ։

Գրական դպրոցներուն՝ սորվելու չեն գար, այլ ստեղծելու կուգան։ Դպրոցներ կան Դասական, Իրապաշտ, Բնապաշտ, Պառնասյան, Խորհրդապաշտ և կազմվելու վրա՝ Ապագայապաշտ։ Սակայն ատոնք կարելի է ամփոփելով 4 գլխավոր դպրոցներու վերածել. ա) Դասական, որուն հետ առնչություն ունի Պառնասյանը, բ) Վիպական, գ) Իրապաշտ՝ որուն կարելի է կցել Ինապաշտը, դ) Խորհրդապաշտ, որուն կարելի է կցել Ապագայապաշտը։

Դասականը՝ հինցած, ծթռած, տափակցած տպավորություն ըրած է, մինչդեռ այսպես չէ։ Հին ատեններ, Դասական կը կոչվեին անոնք, որ առաջին կարգին կը պատկանեին։ Դասականը շատ առավելություններ ունի, նախ իրմե կը պահանջվի, որ լեզվական գերագույն կատարելության հասնի․ այսպես եղած են հին լատիներենը, հունարենն ու մեր գրաբարը, որ Բագրատունիի գրչին տակ ո՛չ թե ոսկեդար, այլ ադամանդյա դար մը բոլորեց։ Հետո ժողովուրդին զարգացումը կա. վերջը ձև, խորք, համաչափ իրար լրացնելու են, չէ թե մին մյուսին տիրապետող ըլլալով։ Պետք է նաև, որ դասականի մը մեջ զարգացած ըլլան զգայականությունն ու տրամախոհությունը, ցոլա պայծառությունը․ ան բովանդակե խոր, անըմբռնելի մտածումներ և ձևի տեսակետով որոշ օրենքներ. Հռոմեական Որատիոսը, ֆրանսացիներու Պուալոյին դասական