Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս տխուր տեղը կը շրջեինք, ինծի ըսավ․ «Ձգե՛ սա մեռելներուն հայրենիքը․ շո՛ւտ, դուրս ելլենք ասկե. մեր կանքին ոսկի հույսերն ու տենչանքը, հոս, մահվան շունչին տակ թող հուսաթափ չըլլան»։

Հիշեցի այս բառերը, որոնց դառնությունը հոգիս ճնշեց. հիշեցի անցյալը, որ ներկային իբրև հիշատակ՝ արցունք մը միայն թողուց և անցավ։ Եվ հուշերուս մեջ մոլորուն, սիրտս ամայության բացած՝ գլխիկոր հառաչեցի։ Եվ բարեկամիս շիրմեն անծանոթ ձայն մը ինծի ըսավ. «Մի՛ լար իմ վրաս. լաց քո՜ւ վրադ. օր մը, միթե պիտի չըլլա՞, որ անձկալի նպատակներուդ ճամբուն կեսին, վայելքի մը հազիվ շրթունք դպցուցած, մտածումներուդ հետ՝ հոս կմախք դառնաս»։

Թողուցի գերեզմանատունը։ Այն օրեն ի վեր տարիներ անցան․ և կարծես թե այն վճռական ձայնը միշտ կընկերե հետս՝ իմ կյանքիս ամեն քայլին։

9 հունիս, 1902