Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

20. ՐԱՖՖԻ

Հայ մեծ վիպասանին մահվան 25-ամյակը պիտի կատարեն մոտերս Լոնտոնի մեջ, ուր կապրի դեռ իր այրին՝ շարունակողը «Կայծերուն» վերջին մասին, զոր հեղինակը իր մահվան պատճառով չէր կրցած ավարտել։

Րաֆֆի հայ վիպագրության հայրը եղավ․ մեր Սքոթը, եթե կուզեր, որ կրցավ կենդանի կերպով ոգեկոչել անցյաչը և մարգարեանալ ապագան։

Մեր պատմական դրվագները ուրվագծվեցան կարգ մը հայ բանաստեղծներու լարերով, Ծերենց զանոնք կենդանացուցի, իսկ Րաֆֆի անմահացուց տալով անոնց երանգ, շունչ, միս ու ոսկոր գրեթե։ «Սամվել» և «Դավիթ Պեկ» այլևս չեն քողարկվիր պատմագրի մը սակավաթիվ էջերուն վրա՝ դարերու մշուշով աղոտացած։ Անոնք, և դեռ մյուս դեմքերը, լուսավորված իրենց հատուկ տիպարներով ու հոգեբանությամբ, շրջան կընեն խրճիթե-խրճիթ, սերունդե-սերունդ, ու ամեն շրջանի մեջ անոնք մաս պիտի կազմեն այսուհետև ժողովուրդյան առօրյա կենցաղին ու երազներուն։ Րաֆֆի կուտար պատմական վեպը, ու անցյալը դուրս ելլելով հմտականության նեղ խղիկներեն՝ կը ժողովրդականանար ու կըլլար սեփականությունը ամենուն։

Րաֆֆի տվավ հերոսներ անցյալի և ապագայի։ Իր ապրած ներկայեն մեծ բան չառավ ան։ Պատմական դեմքերու վրա կը չափեր ու կը նկարեր այն դյուցազները, որոնք պիտի գային և պետք էին գալ առաջ բերելու համար հայ կյանքին մեջ հեղափոխությունը, Անհրաժեշտը ու Փրկարարը։ Հայ մարտական շարժման պատրաստողներեն եղավ ան։ Չքարոզեց միայն՝ այլև ծրագրեց Հեղափոխությունը։ Դժվար է գտնել ֆետայի մը, որ կարդացած չըլլա անոր Խենդն ու Կայծերը: Անդրանիկ ու