Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջեն՝ պատիվ մը և ապացույց մըն է միանգամայն մեր աշխարհաբարին ճոխությանը և գեղեցկությանը համար։

Յարճանյանի տաղաչափությունը ազատաչափն է (vers libre), որ բոլորովին տարբեր է ֆրանսիական vers libre-են։ Իր տողերը ո՜չ շեշտ ունին, ո՜չ հանգ և ո՜չ ալ վանկերու չափված թիվ։ Բայց ունին տեսակ մը ներդաշնակություն, որ կկայանա՝ նախ պատկերի մը մեկ տողով խտացվելուն մեջ, երկրորդ շունչի այն ալիքին մեջ, զոր կը պահանջե այդ տողը և որուն երկարության համեմատ չափված է իր երկարությունը։

Յարճանյան քնար չունի։ Իր երգը կոփյուն մըն է, զոր մեր նախնիքը Նավասարդի տոներուն կը հնչեցնեին իրենց աշտեն զարնելով վահաններու ոսկեցոլ կումբին։ Իր երգը ռազմի շեփորին երախեն արտահոսող մարտահրավերն է որուն ունկնդիր, այսօր, Վիրգիլիոսի հետ և Տանդեի գրիչով, հիացմամբ լի, կըսենք․

Onorate l’altissimo poeta.

Պատիվ ըրեք վսեմական քերթողին: