Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

23. ՏԵՂԵԿԱԳԻՐ

Տիկնայք և Տյարք,

Տարակույս չկա որ, երկրին և Հասարակութեանս ներկա վիճակին մեջ պատեհ չէր մրցանակաբաշխության մեծադղորդ հանդես մը կազմակերպել․ ուստի և Խնամակալությունս կը գոհանա այս համեստ համախմբումով, պսակելու համար այս տարվան հինգ շրջանավարտ պարոնները և համառոտիվ պարզելու համար Հասարակության աոջև մեր խնամքին հանձնված չզգային այս կրթական բարձրագույն Հաստատության բարոյական, ուսումնական ու նյութական կացությունը։

1912 օգոստոսի կիսուն, Ազգ․<ային> Պատկ․<առելի>, Վարչ.<ական> ժողովը հրավիրեը զմեզ ստանձնելու Ս․ <ուրբ> Գ.<րիգոր> Լ․<ուսավորիչ> Ուսումնարանին վարչությունը։ Պահ մը դժվարացանք այդ ծանր պատասխանատվությունը ստանձնելու, որովհետև գիտեինք թե Ազգ․<ային> ուրիշ ոևէ հաստատություն մը մատակարարելու չէր նմաներ այդ։ Նյութական և բարոյական բազմադիմի դժվարություններով շրջապատյալ, ապագա սերունդը, ապագա Հասարակությունը դարբնելու, կաղապարելու դժվարագույն ու ծանր հրավերն էր, որ կուղղվեր մեզի։ Քաջ ըմբռնելով հանդերձ մեր վրա ծանրացող մեծ պատասխանատվությունը և առանց դեդեվելու մեր ույժերու բացարձակ անբավականությանը առջև, եռանդով նետվեցանք ասպարեզ, ապավինելով Վարչ. պատկ․ ժողովույն բարյացակամության և ազգին բարեսերներուն ապացուցված ողջմտությանը։

Թերզյան նախորդ պատրիարքն Ատանայեն Պոլիս գալուն, իրեն առաջին գործն ըրավ Ամեն․<ապատիվ> Սապպաղյան Կ․ պատրիարքի օրով․ Ազգ․ Վարշության հետ համաձայնությամբ անվանված Ուսումնարանիս Խնամակալությունը ձեռնթափ ընել․ այս մասին Ազգ․ ժողովո մեջ քանիցս