Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնված բողոքներն ու մասնակի խոսակցությանց մեջ եղած թելադրություններն ալ անհետևանք մնացին։

Հետզհետե սակայն ի հայտ եկավ իր բուն դիտավորությունը, որ էր Ուսումնարանը կղերանոցի վերածել։ Այս ուղղությամբ իր տեսակետին համեմատ Հասարակությանս մեջ աշխարհական վարժարան պիտի չմնար, քանի որ մեկ կողմեն ալ մեթոտիք հալածանքի մը ձեռնարկած էր Մխիթարյան վարժարաններուն դեմ, և ի շահ իր հաստատելիք կղերանոցին պիտի գործածեր ո՞չ միայն Հռոմեն իր ստանալիք նպաստները, այլև Ուսումնարանիս պահպանմանը համար հատկացված կտակյալ և ապահովյալ գումարները։

Այսպես իր կրկին նպատակակետերը պիտի իրականանային. բարձում աշխարհական վարժարանին և գրավում անոր պատրաստ եկամուտներուն՝ ի նպաստ կղերանոցին։

Այս մոտալուտ վտանգին առջև Ազգ․ Պատկ. Վարչությունն անշուշտ անտարբեր չէր կրնար մնալ․ հետևաբար Ազգին այս կենսական շահը ապահովելու համար հարկ զատեց Ուսումնարանը իր անմիջական հսկողության և իրավասության ներքև առնուլ: Ուստի և առանց դեդևելու տվավ իր որոշումն և խիստ կտրուկ կերպով գործադրեց զայն՝ երախտապարտ թողլով Հասարակությունը։

Արդ, այս պարագաներուն մեջ մեզի հանձնված ըլլալով Ուսումնարանը, առանց կատարվելու փոխանցումի սովորական և անհրաժեշտ ձևակերպությունները, բոլորովին անտեղյակ էինք անոր կացությանը։ Ըսինք թե 1912 օգոստոս 15-ին պաշտոնի ձեռնարկեցինք։ Հարկ էր ուրեմն երկու շաբաթվան միջոցին Ուսումնարանը վերաբանալ. սակայն ո՞չ Տնօրենություն կար, ո՞չ Ուսուցչական որոշ մարմին, ո՞չ ծրագիր, ո՞չ պյուտճե. ամեն ինչ տակնուվրա, և մանավանդ թե ո՞չ ոք կար, որ մեզի տեղյակ ըներ անցյալին։

Այս խառնաշփոթ և անկերպարան վիճակին մեջ Խնամակալությունը ամեն ջանք ի գործ դնելով հաջողեցավ վերաբանալ Ուսումնարանը ըստ սովորության սեպտեմբերի սկիզբը, ամբողջացուցած ըլլալով ամեն կարգադրություն։