Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնամակալությունս՝ համաձայն Տնօրենության հետ, որոշած է հառաջիկա տարի շատ խիստ կերպով ընտրել այն աշակերտները, որ դասարան պիտի փոխեն, որպեսզի դասարաններու մեջ այծերու հավասարություն ստեղծվի, յուրաքանչյուր որ իր կարողության համապատասխան դասարանի մը մեջ զետեղվի, և այսպեսով թե տկարները և թե հաջողակները կարենան իրենց աշխատութենեն օգտվիլ։

Հառաջիկա տարվան համար այս որոշումը տալով հանդերձ, Խնամակալությունս աչքե չվրիպեցուց ներկա տարվան համար ալ ստիպողական համարված ինչ-ինչ միջոցներ ձեռք առնել, մանավանդ որ շրջանավարտներ ալ պիտի ունենայինք, և հարկ եղած հավելումներն ըրավ թե՜ հայերենի, թե՛ թուրքերենի, թե՜ ֆրանսերենի և թե՜ գիտությանց ժամերը ավելցնելով — անշուշտ պյուտճեին ներած չափով — որպեսզի ըստ կարելվույն դարմանվին անցյալին թերությունները։

Թեպետև չենք կրնար ըսել, որ այս տարվան շրջանավարտները մեր բաղձացած ծրագրին համապատասխան կերպով պատրաստված են, բայց գոհությամբ կրնանք հայտարարել, թե կարելին ի գործ դրին արժանանալու համար իրենց տրված վկայականին։

Ուրեմն Ուսումնարանիս մեջ կատարվելիք բարեփոխությունները հառաջիկա տարիներովն մեջ ավելի զգալի պիտի ըլլան, և ներկա պահանջներուն հարմար լավագույն ծրագրի մը գործադրությունը մեկ քանի տարի հետո պիտի տա սպասված արդյունքը, արդյունք, որոնց համար վստահորեն կրնանք ըսել, թե լավ պիտի ըլլա։


Նյութական

Այս ուղղության մեջ մեզի ամենեն ավելի վստահություն և քաջալերություն ներշնչող պարագաներու վրա խոսելե առաջ չեմ կրնար արգիլել ինքզինքս ներկայացնել Ձեզ, Տիկնայք և Տյարք, Ուսումնարանիս նյութական վիճակը։

Դպրոցական շրջանին սկիզբը նախատեսված պյուտճեի բացը մոտավորապես 135 օսմ․ ոսկի էր։ Այս կացությամբ և