Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուստի և դիմեցինք Վսեմ. <աշուք> Ալլահվերտյան Հովհաննես էֆ․ <ենտի> ի հրիտակի մյութեվելլիներուն և խնդրեցինք, որ ի սկզբանե U․ Գ․ Լ․ Ուսումնարանին նպաստելու իրենց բարի դիտավորությունը այս անգամ իրագործեն, մանավանդ որ ըստ իրենց բացահայտ կամքին, կրթական այս Հաստատությունը Ազգ. Վարչության ուղղակի հսկողության ներքև գտնվելով, այլևս արգելք մը չկար, որ ան իր բարձր կոչման ծառայեր՝ կրթելով և դաստիարակելով Ազգին զավակները։

Երկուստեք կատարված բանակցություններոu հետևանքով, հիշյալ Ազնվազարմ մյութեվելլիները վստահություն գոյացուցին, թե Ուսումնարանը այսուհետև հավատարմորեն պիտի կրնա ծառայել իր վեհ նպատակին, և անոր ուսումնական մակարդակը բարձրացնելու նպատակով՝ հոժարեցան տարեկան 100 ոսկիի նպաստ մը հատկացնել, պայմանավ, որ այդ նպաստը ոչ թե ներկա տարվան պյուտճեի բացը լրացնելու, այլ, ինչպես ըսինք, Ուսումնարանի ծրագիրը բարձրացնելու գործածվի՝ թողլով որ Ազգը իր սովորական միջոցներով հավասարակշռե պյուտճեն։

Բացի այս տարեկան 100 օսմ․ ոսկիի նպաստեն, որ Խնամակալությունս պիտի ստանա հառաջիկա տարիեն սկսյալ, հիշյալ Ալլահվերտի հրիտակի Ազն․ <վազարմ> մյութեվելլիները տրամադրություն հայտնեցին նաև տարեկան 60 — 65 օսմ․ ոսկիի երկրորդ գումար մալ հանձնել Խնամակալությանս, ֆրանսական կառավարության կողմանե շնորհված պուրսերու ղըրկված երկու աղքատ ուսանողի հավելվածական ծախքերը հոգալու նպատակով։

Խնամակալությունս երախտագիտական պարտք մը կը համարե, հո՛ս, Ազգին ներկայացուցիչներուն առջև անգամ մը ևս կրկնել իր ամենախորին շնորհակալությունները Վսեմ․ <աշուք> Հովհաննես էֆենտի Ալլահվերտյանի և անոր հրիտակին մյութեվելլիներուն, որ այնքան նպատակահարմար եղանակով մը գործածելով հանդերձ իրենց վստահված գումարը, խթան մը եղան նաև, որ նոր բարերարներ երևին ներկա տարվան Ուսումնարանիս բաց պյուտճեն հավասարակշռելու համար։