Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսումնարանի վերաբերյալ ուղղակի հոգերեն զատ Խնամակալությունս ներկա տարվան մեջ զբաղեցավ նաև պուրսիեներու ծանրակշիռ խնդրով։

Ֆրանսական կառավարության կողմանե շնորհված ինը զանազան պուրսերու ղրկված աշակերտները ընդհանրապես համեստ ընտանիքներու զավակներ ըլլալով, կարող չէին իրենց հավելվածական ծախքերը հոգալու, ծախքեր, որոնք բավական կարևոր գումարի մը կը հանգին, մանավանդ եթե նկատի առնենք նաև ճամբու ծախքը։

Անցյալ տարվան սկիզբը, երբ Խնամակալությունս իր պաշտոնին ձեռնարկեց, 7 պարաններու ճամբու և այլ հարակից ծախքերը հոգալու հարկին ներքև գտնվեցավ։ Եվ սակայն Ուսումնարանը մինչև ցարդ երբեք իր ուղղակի պյուտճեեն չէր կրցած՛ մաս մը հատկացնել պուրսիեներու ծախքերուն, այլ միշտ ջանացած էր կամ անհատական նպաստներ գտնել և կամ այնպիսի տղայք ղրկել, որոնց ծնողքը կարենային ստանձնել իրենց զավկին ծախքերը։

Վերոհիշյալ 7 աշակերտներեն 2-ը արդեն նախորդ տարիներու մեջ Եվրոպա ղրկված, բայց արձակուրդի առիթով Պոլիս եկած էին, մինչդեռ 5 ուսանողներ ի նորո պիտի մեկնեին։

Այս յոթը ուսանողները ուղարկելու համար Խնամակալությունս մոտավորապես 100 օսմ․ ոսկիի պետք ուներ և սակայն առձեռն տրամադրելու ոչինչ ուներ։ Հոս պետք է մասնավոր կերպով շեշտենք մեր անկեղծ շնորհակալությունները Ս․ Հ․<ակոբա> Պատ․<վավոր> Հոգաբարձության, որ հակառակ իր դրամական անձուկ կացության, գնահատելով ուսանողներու օգնելու ավագ կարևորությունը, եղբայրական ձեռք մը կարկառեց մեզի և երկու ամսվան կարճ ժամանակամիջոցի մը մեջ, հանգուցյալ Ազարյան Արիստակես Էֆ․<ենտ>ի հրիտակին հաշիվեն վերոհիշյալ 100 օսմ․ ոսկին տրամադրեց, որով կարելի եղավ Խնամակալությանս այդ յոթն ուսանողները ղրկել Ֆրանսա։

Տարվույն ընթացքին մեջ ալ շարունակեց Ս․ Հակոբա Հոգաբարձությունը իր վճարումները, բայց այս գումարը բավական չըլլալով՝ հարկավոր ծախքերը ամբողջովին գոցելու,