Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատ. — Կարողություն մըն է, որով կրնանք արտահայաել մեր զգացածը՝ պարզ և բնական, ինչպես խոսելու կարողությունը։ Եվ ինչպես ամեն մարդ կրնա տեսածը պատմել՝ պիտի կրնա նաև զայն գրել։

Հարց. — Այդ ձիրքը կրնա՞ ստացական ըլալ։

Պատ. — Մարզիկներու հարյուրեն յոթանասունին համար ստացական է այդ ձիրքը, եթե անոնց ուսուցվի ոճին մեքենականությունը, դրության անդամազննությանը, թե ինչպես կը գտնվի պատկեր մը կամ կը կազմվի պարբերություն մը։ Մարդիկ կան, որ կանգիտանան իրենց տաղանդը, գյուղացիներ կան, որ իրենց բարբառով հրաշալի պատկերներ, բառերու և բացատրություններու գյուտեր ի հայտ կը բերեն, եթե լուսավորվին և առաջնորդվին անոնք, կրնան գրականության անմա՜հ էջեր նվիրել գտնելով իրենց ճամբան և մինչև այն ատեն ծածկված կարողությունը։

Հարց. — Բայց կա՞ միակ, հասարակաց ոճ մը, զոր կարելի: ըլլա սորվեցնել։ Ո՞չ ապաքեն ամեն գրող իր ոճը ունի։

Պատ. — Ճիշտ է, որ ամեն գրողներ իրենց հատուկ ոճը ունին, և սխալ է անոնցմե, մեկունը պարտադրել ամենուն։ Յուրաքանչյուր մարդ կրնա իր զգացած ոճով գրել։ Բայց բոլոր ոճերուն համար հասարակաց եղող արվեստ մը կա, մենք այդ սարվեստը պիտի սորվեցնենք, որուն միջոցավ միայն ամեն գրող պիտի կրնա իրեն հատուկ ոճը գտնել և գործածել լավ կերպով: Ճիշդ է, որ ամեն գրող իր գրելու հատուկ եղանակը ունի, սակայն մեկ հեղինակին գրվածքին գեղեցկության պատճառը նո՛ւյնն է՝ ի՞նչ որ է ուրիշ հեղինակի մը։ «Գեղեցիկ քերթված մը դպրոց չունի», — ըսած է Ֆլոպեր։


Բ դաս

Ընթերցումը

Հարց. — Լավ գրելու համար պե՞տք է կարդալ։

Պատ. — Լավ գրելու համար անհրաժեշտ է կարդալ։ Բոլոր մեծ ու փոքր տաղանդները նույնն ըրած են։