Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոռի»։ Ճիշդ է ըսել. «Խորքը կրնար լավ ըլլալ, եթե լավ ըլլար անոր ձևը»։

Ձևը այնքան անբաժանելի է գաղափարեն, որ ձևին ամենավերջին կատարելությունը ուրիշ բան չէ, բայց եթե ամենավճիտ գաղափարի մը արտահայտությունը։ Գրեթե բոլոր առածները այսպիսի խոսքեր են․

Օրինակ. «Ուրիշի պտուկին նայողին վիզն երկան պետք է»։

«Լեզուն կը զարնե հոն, ուր ակռան կը ցավի»:

«Դանակ զարնես՝ արյուն չելլեր»։

«Իլիկին ծարը ծաղիկ կա»։

Այսպես են նաև կարգ մը բանաստեղծական տողեր, զոր առանց իմաստը փոխելու կարելի չէ ուրիշ կերպ բացատրել․ Օրինակ. «Հայրենեաց համար մեռավ՝ ան շատ ապրեցավ» (Մ. Պեշիկթաշլյան):

«Հույսը բացվավ, դուռը բացվավ» (Ա. Իսահակյան):

«Գլուխդ արևուն մեջ զամենք լույս կարծես»

(Հ. Ղ. Ալիշան):

Հարց. — Որո՞նք են ոճին գլխավոր ստորոգելիքը:

Պատ. — Երկուք են․ նախ՝ շարակարգությունը, սեղմումը, ճշդությունը, համեմատությունը, հավասարակշռությունը:

Երկրորդ՝ շարժումը, բառերու ստեղծագործությունը, պատկերները, մեկ խոսքով՝ ցայտքը։

Այս ստորոգելիքներեն առաջինը (շարակարգությունը) բավական է արդեն, եթե ոչ շքեղ, այլ գոնե ճիշդ ու գնահատելի ոճ մը ունենալու համար։

Հարց. — Թարգմանված երկերը իրենց ոճի գեղեցկությունը կրնա՞ն պահիլ։

Պատ. — Թարգմանված երկերր կը կորսնցնեն այն գեղեցկությունները, որոնք հատուկ են լոկ բնագրին լեզվին: Ատկե դուրս, եթե թարգմանիչը քաջ է՝ անոնց գեղեցկությունները կրնա պահել, մասնավորապես այն գլուխգործոցներուն համար, որոնց ձեր գաղափարեն անբաժանելի է և գաղափարի թարգմանությունը իր հետ կը բերե նաև ձևր. օրինակ՝ «Իլիականի»