Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անբացատրելի սարսափ
Խուլ աղմուկ
Բնազդական մղում մը
Կատաղի թշնամի, երդվյալ հակառակորդ
Խոր տխրություն
Բարերար անձրև
Անակնկալ ուրախություն
Թափանցող միտք
Գերագույն հուսահատություն
Դառն սուգ
Խնկելի հիշատակ

Նույնպես վերի ասացվածքները երբեմն լավագույն գթողներու գրչին տակ ալ կը գտնվին․ ավելի անոնց հաճախակի գործածությունն է, որ կստեղծե ոճին աափակությունը և տժգունությունը։

Եթե մի անգամ գործածենք զանոնք, կը գործածենք երկրորդ, երրորդ անգամ, ու այլևս դժվար է հեռանալ այդ կարգի ոճեն։ Վասնզի դյուրին է տվիքներով գրել․ խնդիրը անձնական ոճ ունենալուն վրա է։

Երբեմն այդ բացատրությունները այնչափ առաջ կը տարվին, որ ծիծաղելի կը դառնան։

Օրինակ․
Լուսաճաճանչ արևը երկնի կամարին վրա
Քաղաքական հորիզոնը
Գիտական կալվածի վրա
Գրական գետնի վրա
Կարծյաց հոսանքը
Մահվան խորշակը

Եթե ուզենք հասարակ բացատրություններու ցանկ մը շինել մեր կարգ մը բանաստեղծները Գամառ — Քաթիպա, Ալեք. Ծատուրյան, Մկրտ․ Աճեմյան, Հովհ․ Սեթյան, Աղեք․ Փանոսյան, Հովհ․ Հովհաննիսյան առատ նյութ կը հայթայթեն մեզի

Օրինակ
Ե՛կ, գարնան անձրև, թափվի՛ր հորդառատ
Ցրտացած երկրի սառ կրձքի վերա,