Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այդ բան մի բարեգուշակ նշան մը կը համարվեր ցանված արտերուն պտղաբերության։ [Գիտե՜ս, Թոռնիկ, ինչպես արտավարության ժամանակ մշակ ու հոտաղ անույշ—անույշ երգելով կը խրախուսեին լծատար անասունները, այսպկս ևս սերմնարանը լուր խորհրդավոր աղոթքի մրմունջներ ունի]»,

(Խրիմյան Հայրիկ)

«Փողոցներուն մեջտեղը՝ հասարակաց ընդարձակ ուղին, և ճղազարդ ծառոց թևերն ու տերևները այս և այն կողմեն իրարու գրկված, խռնված, սքանշելի հովանոցներ կը կազմեն ան ցորդաց, որոց մեջեն արևու ճառագայթները մանր-մանր հողմածփիկ աստղերու նման կը ծագին գետնին վրա, անցնողին կամ նստողին գլխուե ու երեսաց վրա ծածանելով, ինչպես խաղաղ գիշերվան մը մեջ լուսնո հով ճաճանչները կը փայլեցնե զեփյուռը՝ ծովուն ափանց մոտ եղած նոսր ջրերուն ծոցիկը։ Նույն ծառերը, որոց կանանչ ու դալար վարսեր կօծանին օղին ցողով և արևուն ջերմով, իրենց արմատները ի գնացս ջուրց կուռճանան․ ջուրք խոխոջելով, գըլգըլալով կանցնին, լզելով այն ծառոց ոտները, ոռոգելով յուրաքանչյուրին, սահմանյալ այգին, պարտեզն ու բուրաստանը․․․»։

(Գարեգին եպ. Սրվանձտյան)

Հարց. — Պարզությունը բավակա՞ն է ինքնուրույնության համար։

Պատ. — Պարզությունը ստեպ հակամետ է տժգունության մեջ իյնալու, եթե անոր չմիացնենք ոճին ցայտը (relief) ավյունը, պատկերներու նորությունը:

Օրինակ․

«Աշնան իրիկուն մը, Արմեն կը շրջագայեր Ֆանառաքիի ծովափը․ Արմեն գեղեցիկ տղամարդ մըն էր, հազիվ 30 տարեկան։ Սլացիկ հասակ, թխադեղ մորթ և խոշոր սև աչքեր ուներ։

Այդ ծովափն ընտրստծ էր՝ հոն լուծելու համար գոյության գերագույն հարցը։

Որոշած ըլլալով գեղեցիկ մահ մունենալ, չէր կրնար լավագույն ընտրութլուն մը ընել։ Շրջանակն արժանի էր իր ծրագրին ողբերգական մեծության։