Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆանառաքի՜։ Իրականացած ի՜նչ գեղեցիկ երազ։

Ֆանառաքին հողի լեզվամաս մըն է, որ շնորհալի կերպով կերկարի Պրոպոնտոսի մեջ, Քաղկեդոնի և Իշխանաց կղզիներու միջև ու հին Բյուզանդիոնի հանդիպակաց։ Պզտիկ փարոսին, որմե առած է իր անունը, կը հետևի անտառ մը նոճերու, պիստ ակենիներու և թթենիներու, կանանչ վարագույր մը երկինքի և ալիքներու կապույտին միջև։ Ծովուն յոտեն հագեցած օդը միշտ թարմ և մաքուր է հոն, ուր թաքուն աստվածություն մը լիաբուռն կը թափե երիտասարդություն, գեղեցկություն, շնորհ և հեշտանք»։

Հարց. — Ոճի բնականությունը ստացակա՞ն հատկություն մըն է:

Պատ. — Այո՛․ անվհատ աշխատությամբ ոճի բնականությունը կրնանք ընձեռել։ Բնականությունը արդյունք է ճիգի։ Օրինակ Հ. Պարոնյան բնական և անսեթևեթ ոճով կրցած է տայ ամենեն սուր և նրբին հեգնություններ։ Ղ․ Աղայան իր բնական շեշտովը ամենեն սիրուն քերթվածները գրած Է։


Ե դաս

Կարճաբանություն

Հարց. — Ի՞նչ Է կարճաբանությունը։

Պատ. — Մտածումը կարելի եղածին չափ քիչ բառերով բացաարելու արվեսան է:

Պերճախոսությունը (diffusion) չի թողուր, որ ոճը փայլուն և ուժեղ ըլլա։

Պերճախոսությունը՝ ըսված բաներուն առատության մեջ չէ, այլ անոնց խտությանը մեջ։ Կարճաբանությունը ուրեմն ամեն բան հավաքել, անոնց տարրերը խտացնել և գաղափարը զորեղ կերպով ցայտեցնելն է։ Հարց. — Ինչպես ձեռք բերելու է կարճաբանությունը.

Պատ. — Աշխատությամք: Պետք է մաքրել ոճը, երնել, մաղել, ձարմաղե անցընել, հարդը հանել, պայծառացնել, շաղվել