Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դժոխքի մը կարմիր արհավիրքին վերև․ Նարեկա Մոնազին հոգին էր, որ վրայեդ կանցներ»։

Հարց. — Բառերու կարճաբանությունը բավակաս՞ն է ոճին համար։

Պատ. — Պետք է նկատի առնել նաև խոսքերու դարձվածքները գործածելով անոնց ամենեն կարճր և արագը, անոնք որ ոճին դանդաղությունը կը թեթևցնեն․

Օրինակի համար հետևյալ հոռի դարձվածքները.
Հիանալի եղավ իր վերաբերումը։
Այնպես մը որ...
Այդ տեսարանը որչափ գեղեցիկ որ ալ ըլլա...
Իսկ ինչ որ կը վերաբերի...
Որչափ որ կը բավականանայի․․․
Այն պատճառավ որ․․․
Ինչ որ կարելի է, բայց եթե․․․

Ահա օրինակ մը, ուր գլխավոր գաղափարը հազիվ պիտի լրանա անմիջապես ուրիշ մը կը հետևի, կազմելով այսպես անպետ մութ նկարագրություններու, խորհրդածություններու շարք մը։

«Իր անձին առողջության պահպանությունը մեծ խնամոց և հսկողությանց ենթակա եղած ըլլալուն, իր բոլոր դեմքին վրա պատանեկան ցանկալի հատկությանց մեծ մասն անայլայլակ պահած էր։ Իր ծնոտն ու այտից ձվարդը հեռվեն շրջանակող հոծ նրբահեր և թույրաթուխ այտից փայլուն մազերն ակամա բուսած և դժկամությամբ երկննալով, այն սահմանին մեջ դադարած էին, որ գունավոր մանրանկար պատկերի մը գեղեցկությունը հորդող եբենյա շրջանակի մը գործը կը տեսնար կոր․ թավամազ ու կցված հոնից տակեն արտևանանց երկայն մազերը ճառագայթած և տարածվելով՝ երկու աչքը կը պատարաստեինք որոնց սպիտականցը վրա նկարյալ շողշողուն և թխագույն կանանչներն իր հայեցվածոցը համակրություն ազդող նվաղություն մը տալով՝ սեր միայն կը կերպարանեին լուսո լճացն երես։

Բովանդակ երեսաց և ճակտին մորթը իր թարմությունն