Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29. ՄԵՐ ՀԱՆԳԱՆԱԿԸ

Խռովահույզ շրջապատկերներն բոլորված, զորս անգթորեն անստույգ ճակատագիրր կռած է վշտի լայն հարվածներով, դեպի ո՞ր քողարկված նպատակը կընթանա հայ արվեստագետը․ դանդաչելով, որպիսի՜ ոլորտ մը կը տեսնեն իր մոլորուն աչքերը, որպիսի՜ արձանի մը ձևը կառնե իր մարմինը և ինչպիսի՜ պար մը կը դառնան իր ոտքերը՝ կապարյա ծանրությամբ բեռնավոր. և իր լեզուն ինչպիսի՜ մոգություն մը կը բարբառի։

Ատե՜նն էր այլևս, խորհեցանք, որպեսզի այս կենսական հարցերը ներուժորեն և խորապես թրթռան հոպիներուն խորը անո՜նց, որ իրենց մեջ կզգան զորությունը ստեղծելու, կերտելու և կանգնելու։ Եվ ցանկալով որ, վերջապե՜ս, Արվեստի Մեհյանին ճակատը փողփողեցեղին կուրծքին վրա, մենք՝ միացած մեր կամքերուն մեջ և բռնված ստեղծագործ խենդությանց տենդովը գիտակից այն ույժերուն, որ կը հանգչին տակավին այս ազգին հոգվույն խորը, կուգանք աղաղակել։

ա) Պաշտամունք և արտահայտություն հայ հոգվույն.

բ) Ինքնուրույնություն և անձնականություն ձևի մեջ.

Գ) Մշակում՝ կենսանորոգ պատվաստումով մը՝ հայ լեզվին.

դ) Զուտ գրականությունը հեռու պահել քաղաքականութենե և լրագրութենե:

Կը հայտարարենք պաշտամունք և արտահայտություն Հայ Հոգվույն. որովհետև Հայ Հոգին գո՜յ է, բայց դո՜ւն ուրեք կը հայտնվի։ Պե՜տք է բեկանել դատակնիքը, որ զայն լռության դատապարտած է։

Կըսենք, Առանց Հայ Հոգվույն, չկա հայ գրականություն և հայ արվեստ։ Ամեն ճշմարիտ արվեստագետ՝ իր ցեղին հոգին միայն կարտահայտե։ Հայ Հոգին՝ դարբնված մթին ու մեծաշուք