Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատկերներով լի անցյալե մը, լուսավորված տխրորեն սև արևե մը, թրծված կյանքի մը մեջ, զոր Գողգոթայի ճամբաներ կակոսեն, մեր օրերուն կը թվի ըլլալ հրաշք մը, որուն խորհուրդները պետք է արտաբերել։ Հայ Հոգին իմացական տիեզերքին մեջ տարր մըն է, որուն հայտնությունը պիտի զարմացնե խորհող մարդկությունը։ Պարզել այդ հոգին՝ էական պարտավորությունն է ամեն հայ արվեստագետի։

Կըսենք․ Արտաքին գործոններ — ստացական սովորություններ, օտարոտի ազդեցություններ, զգացմանց խոտորում և ձևազեղծում — տիրած են անոր, բայց չեն կրցած ձուլել զայն։ Մենք կընդնշմարենք զայն, Հայ Հոգին, անոր ճաճանչներուն կայծկլտալը գողթնյան և միջնադարյան փանդիռներու լարերուն վրա, և իմաստին խորը մեր ժողովրդական ավանդավեպերուն՝ փայլուն զանակներ մեր ցեղային հանճարին։ Չզգանք, թե մենե յուրաքանչյուրին մեջ թաքչած է Ան, և առհավության շունչին թելադրումներեն միշտ կենդանի․ պիտի բարբառի անմիջապե՛ս, որ գտնե իր ազատագրությունը։ Ազատագրե՞նք զայն, Հայ Հոգին, պայքարելով նույնիսկ ինքզինքնուս դեմ, բոլոր կապանքներեն ու բռնություններեն այլազգի ազդեցություններու։

Կը հավատանք․ Հայ Հոգին՝ Լույսն է, Ույժն է, Կյանքն է, մարմնավորված անդրիական շքեղությանը մեջ Արիական ցեղին, որուն կը պատկանինք։

Կը հայտարարենք ինքնուրույնություն և անձնականություն ձևի մեջ. որովհետև, հա՞րկ է կրկնել այս տարրական ճշմարտությունը, ամեն արվեստագետ պարտի ըլլալ ինքնուրույն և անձնական ձևին ու խորքին մեջ իր գրվածքներուն։ Որովհետև, հա՞րկ է ըսել տակավին, արվեստը՝ հայտնատեսական ստեղծագործության եղանակով, իրականացումն իսկ է ներքին եսին, որով և ո՞չ մեկ նախանշանակյալ ազդեցություն կրնա թույլատրելի ըլլալ։

Կըսենք. Մեր հոգին, որ Հայ Հոգին իսկ պիտի ըլլա, պիտի ընդանցնի այն բոլոր ձևերուն մեջեն, զորս մենե յուրաքանչյուրին զգայականությունն ու ներքին կշռույթը կը թելադրեն։ Կը