Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենամեծ մեղադրանքն այս վարդապետության մասին անոր ամենանշանակելի ձկտումն է դեպի լավաաեսություն, ձկտում մը, որ շատ քիչ գիտութենե ներշնչված է։ Արդի տնտեսագիտության կարգին ազատության ինքնաբերաբար արդյունքն ըլլալու գաղափարը շատ ճիշտ չը նկատվիր։ Այս կարգը մեկ մասամբ հետևանք է՝ ըլլա պատերազմի և վայրենի աշխարհակալությանց (օրինակի համար Անգղիո և Իռլանտայի երկրին սեփականությունը արդյունքն է աշխարհակալության, խարդախության և յարքունիս գրավման) ըլլա դրական օրենքներ որոշված ընկերության շարք մը դասակարգերե, ըստ իրենց շահուն և այլն։


Տերության ընկերություն

Այս վարդապետությունը ընկերվարական դպրոցին հետ բնավ չշփոթվիր, այս անոր դեղթափն է, այս կառավարչական է, մյուսը՝ հեղափոխական։ Իր սկզբնավորությամբ սերտորեն զոդված է պատմական դպրոցին. աս նախ չորոշվիր դասական դպրոցեն, բացի իր մեթոտեն։ Մեկդի նետած է ազատական դպրոցին բնորոշ սկզբունքը (թող ըլլա)․ գիտության աենական նպատակ մը կը նշանակի։


3. ԼԱՅՈԿՈՎՆ

Խեղճերուն մեծ և խիստ ահավոր պատահար մը հանդիպելով իրենց անզգույշ սիրտը վրդովեց. Լայոկովն, Պիսիդոնեն քվեով քուրմ ընտրված, երբ խուռն բազմության առջև եզը հագնին վրա կը զենուր, ահա երկու վիշապներ (պատմելն ահեղ է ինծի), Տենեդեա շուքերուն վրա վերամբարձ՝ խաղաղ ծովեն լայնասփյուռ ոլորտներով և զուգահետը դեպի եզերքը կուգան։ Լանջքերնին ծփանքին վրա ուղղաբերձ, արյուներանգ բաշերը ալիքեն դուրս ցցված, մյուս մասերովը ծովուն կռթնած, անհեթեթ պոչերնին խառնիխուռն գալարելով դեպի եզերքը կուգան։