Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոսափ մը կը լսվեր ծովին փրփրադեզ ալիքներուն վրա։

Եվ ցամաք հասնելով՝ իրենց արյունըռուշտ, հրացայտ աչքերեն բոց կը փայլատակին (կը փարատին), և իրենց շչող շրթներուն չորս դին լեզունին ճապկորեն կը ճոճեն։ Հանդիսականներս սարսափահար խույս կուտայինք. վիշապները դեպի Լայոկովն կը դիմեն ուղղակի և նախ երկու որդիներուն մատաղ մարմնին շարքը պատատվելով՝ խեղճերուն անդամները կը խածատեն․ ու ետքն իր վրա կը հարձակին՝ մինչ զենք առած օգնության կուգար. զայն մեծ պարույրներով կը կաշկանդեն, և գլխովին պարանոցնին վեր տնկած՝ երկու հեղ անոր մեջքը և երկու հեղ վիզին կը փաթթեն՝ իրենց թեփամորթ քնթռնոցները։ Ան մերթ կը ճգնի ձեռքով հանգույցները խզել․ վարսակալները սև թույնի և թարախի մեջ կը թաթավին, մերթ աստղերն ի վեր ահեղորեն կաղաղակե՝ ինչպես պոչյունը Պագնեն փախած վիրավոր զվարակի մը՝ որ վիզը ազատած է տապարի հարվածեն։

Հետո երկու վիշապները, վե՛ր, դեպի դղյակը սողոսկելով Տրիտոնյան աննվեր աստվածուհվույն կը դիմեն և անոր ոտքերուն առջև, վահանին տակ, կապավինին։


4. ԼՈԻՅՍԻՆ

Ողջո՞ւյն քեզի, սուրբ լույս, երկնքի անդրանիկ ծնունդ, Հավերժության հավետակից ճառագայթ, արդյոք կրնա՞մ զքեզ այդ անունով ձայնել առանց մեղադրելի ըլլալու։ Վասնզի լույս է Աստված և մշտնջնապես անմատչելի լույսին մեջ բնակած, ուրեմն միայն քու մեջդ բնակեցավ, քու մեջդ, ո՞վ զվարթ ծագում զվարթ էության, ո՞վ արևային ջինջ վտակ, ո՞վ քու աղբերակդ պիտի կրնա հայտնել. արևեն և երկինքեն առաջ էիր և էական ձայնին խոսքով, իբրև օթոց, ծածկեցիր տիեզերքը, որ խավարուտ և անդնդախոր ջուրերեն երևնալով կելլեր, հոծ և անկազմ ստացվածք՝ թոհբոհին ծոցին։

Խրոխտագույն թևերով քեզ տեսնել կուգամ նորեն, վերջապես դժոխքի լճեն ահա զերծած՝ թեպետ երկար ատեն այն մութ տեղը մնացի։ Մինչդեռ կը թռչեի ներքին և արտաքին խավարին