Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ՝ վիհը երգեցի և հավերժական գիշերը որփեական փանդիռին վրա՝ մատերու այլաձայն նվագներով։ Ինձի երկնային Մուսան սորվեցուց այն մռայլ վայրէջներուն հանդդնիլ և այս վերելքին․ նորանշա՜ն գործ, և տագնապեցնող։ Հազիվ ազատած անկե, ճողոպրելով քեզի կը դառնամ՝ քեզ տեսնելու, և քու կենդանարար և տիրական ջահդ մեջս կարծարծի։ Իսկ դու բնավ չես այցելեր այս աչքերուս, որ զուր տեղը կը թավալին հանդիպելու համար քու սուր նշույլներուդ ու չեն գտնար արշալույս, այն աստիճան խավարին խորը շլությունը ակնակապիճներս մարեց, և կամ ճպռոտ բիծը քողարկեց զանոնք:

Բայց ես չեմ դադրիր պտտելե լուսավոր տեղեր, մայրիներու հովանուտ անտառներ, ականակիտ աղբյուրներ և սուրբ նվագներու սիրովն զմայլած՝ արեգավետ բլուրներ։ Բայց դու, Սիոն, մանավանդ դու, և ծաղկազարդ վտակներդ, որ սուրբ ոտքդ կը թրջեն և կարկաչուն կը հոսին, զանց չեմ ըներ ձեզ ձեր շուրջը ման գալով գիշերացած։ Այս աղետքիս մեջ իմ նմաններս երբեք չեմ մոռնար, — ո՜ւր էր թե հավասարեի անոնց փառքի պարծանքին — երկու մահկանացուներ, մեռնյան կույրը և քույր Թամիր, Տիրեսփաստ և Փինևս, այն հինավուր մարգարեները։ Այն ատեն մտքիս մեջ իմաստներ կորոճամ՝ որուն ներդաշնակ չափը նույն իրենք կուտան, ինչպես զվարթ թռչունը մութին մեջ երգեր կեղանակե, գիշերային թավաստվեր հովանոցին մեջ քաշված դայլայլիկներ գեղգեղելով։

Այսպես տարիներով ժամերը կը հոլովին, սակայն ինծի համար ցորեկը չի վերադառնար, ա՜լ շեմ տես<ն>ար առտվան քաղցրիկ գալուստը և ո՜չ իրիկվան. ո՜չ գարնայնի ծաղիկներուն, ո՜չ ամարվան վարդերուն, ո՜չ անասուններուն և հոտերուն և ոչ ալ մարդուս աստվածագիծ դեմքին․ ամպ ու աղջամուղջ զիս կը պատեն: Մարդկային զվարճալի ճամբաներեն զարտուղած, հմտություններու չքնաղ գիրքը ինծի համար բոլոր ճերմակ կը ներկվի, ուր Բնության գործերը ջնջված են և իսպառ ինծի համար քերված են, բայց ոչ երբեք իմ մտային