Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. ՍՏՎԵՐՆԵՐ

[Ա]

Օրոցքին մեջ վարդ մը կը բացվի։ Մի՛ դպիք անոր։ Չե՞ք տեսներ, որ ամեն հպումի՝ թերթերն ի վար ցող կը ձգե։ Աշխարհիս վրա առաջին զգացումին կուլա ան, և չի գիտեր, թե ինչո՞ւ համար։

Այդ լացը առաջընթաց ստվերն է մրրկոտ գիշերվան, որ կուգա։


*

Ապրեցավ։

Հերու մեզի կընկերեր բլուրն ի վեր՝ դեպի վայելքի ծփանուտ և ոսկեգույն հասկերներուն։

Այսօր իրեն վճռված է․ կը բավե։ Մարգերը զինքը կը ծածկեն․ և վրան, հավիտենական քունին առջև, կարճատև արթնության մը անգիտակ ժպիտը կը դնեն։

Ան կը ննջե, և շիրմային երազին մեջ մարմինը կը մղձավանջի կարծես, կը մղձավանջի աշխարհի բարիքին համար, որ իրեն տենչանքները նենգեց․․․

Խաղ մը մեզի կըսե․ հոս է․․․ Եվ իր սևությունը շիրիմներու, վիհերու և արձաններու վրա ծանրացող ձմռային գորշ մշուշը կը ճեղքե՝ մեր աչքերուն հանգստավայրը բանալու համար։

Այդ սև խաչը անցած կյանքի մը ստվերն է, որ հիշատակի համար անոր հետ չի ցնդեցա՜վ․․․


*

Գիշերը կիջնա, մեկդի կը ժողվե տարածված և անոսրացած քողերը երկնքի դաշտերեն, և իրեն ամեն մեկ րոպեական