Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրելի Հովհաննես կը խնդրեմ՝ որ հետևյալը՝ թե կարելի է՝ Արմենակ Յաղուպյանին կարդաս.

քույդ

Դանիել Չուպուգ<քյարյան>

Չանճյանն ու Վ․ Սրապոնյանը Մխիթարյանի աշակերտակիցներեդ։

Նույն


4. <ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԼԱՅԱՆԻՆ>

<Հուլիս, 1902, Կ․ Պոլիս>

Ազնվաշուք Տե՛ր,

Այս հինգերորդ անգամն է, որ հղած հոդվածներս կարտաապեք հաճությամբ. մե՜ծ խրախույս մանուկ գրչիս, որ գայթ ի գա՜յթ կը քայլե դեռ․ հառաջադիմության կարապետն է խրախույսը․ ատիկա Ձեզի կը պակսի — Ձեր թերթին մասին կըսեմ — շատ մը անհոգ ու խոպան սրտերե և ժլատ գրպաններն, ահա այս է, ի՞նչ պետք է ընել․․․։

Նպատակն ունիմ երբեմն քանի մը բանաստեղծական գրվածքներ ընծայել օգտաշատ «Մեճմուայի» ընթերցողաց, որուն պետքն զգալի կը տեսնամ ես։ Ատիկա հոդվածներու միակերպությունը պիտի խափանե ու երևակայությունը դեպի ազնիվը գրգռող ազդակ մը պիտի ըլլա կարծեմ։

Մտադիր եմ բանաստեղծական գրքույկ մը հրատարակել Արհի<ապատիվ> Հաճյան գերապայծառի ձոնված, զոր պատրաստած եմ։ Անոր մեջեն ահա երկ-երկու արձակ կամ ոտանավոր Ձեր պատվական թերթին սյունակներուն պիտի հանձնեմ իբր փորձ՝ ամբողջ հավաքածուն տպելեն առաջ։ Ներփակյալս ընդունելնիդ կը խնդրեմ, զոր գրեցի, իբր հիշատակ այս տարի Մոտայեն բաժնվելես։

Մնամ խորին հարգանոք
<Դանիել Գ. Չապուգքյարյան>