Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը գրե․ պիտի հրճվե զիս այդ սիրո էակը, այդ գգվանքի ծաղիկը, սև հուշերուս մեջ այդ ճերմակ խառնուրդը։

Մնաք բարով, սիրելիներ․ Ձեր ծիծաղի և արբունքի ժամերուն մեջ զիս մի մոռնաք։

Մնաք բարով
Ձերը
<Դ. Չպուգքյարյան>


8. ՀՈՎԱԿԻՄ ԵՋԵԿՅԱՆԻՆ

2 նոյեմբեր, 1903, Վենետիկ

Սիրելի եղբայր, (Եզեկյան),

9 հոկտեմբեր նամակդ և․․․ առի։

Ինչ-ինչ պաաճառներով նամակս երկարեցի, և դու այս բանիս ներողամիտ եղար (ուզես չուզես), շնորհակալ եմ։ Գյուղեն վերադարձանք շատ մը զվարճութենե վերջ, չկարծես թե հոն քեզի չհիշեցինք, մանավանդ ես հիշեցի... (ուզեմ չուզեմ):

Վարժարանը մեր վարժարանը չէ (շենքի մասին), խուցերը անջատված կամ միացած, քայքայված և նորը շինված են։ Հիմա հասարակաց ուսման սրահ ունինք և դասարաններ՝ քաղկեդոնին պես․ ամեն բան մաքուր է և կանոնավոր։ Յուրաքանչյուր սենեկի և հարկի մեջ էլեկտրական լույս և զանգակներ դրվեցան։ Գրասեղանները վերափոխվելու վրա են, այս բանս բնական կուգա՝ եղած նորոգումը կարկտանավոր լի թողելու համար, ուստի վարժարանիս մեջ ամեն բան դյուրությամբ կը գործվի և լայնորեն՝ նման քու գրած բառերուդ, որոնք նամակը երևույթով երկայն կը շինեն։

Ուսման նոր ընթացք պիտի սկսինք՝ հաջողությանս համար անշուշտ կաղոթես՝ եթե—ո՞ դիտե—չես մոռնար։

Հորմես հանգստության նամակ կառնո՜ւմ։ Կը գրես․ (Քիչ մը տկար ըլլալուս համար․․․) այս քիչ մը տկարությունը ե՞րբ պիտի անցնի. բայց ի՞նչ տկարություն է. այն՝ ինչ որ գիտե՞մ,