Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ նայվածքին համար՝ ահա Դուք, որ է թարգմանություեն։ Գաղափարը վառվռո՜ւն է, վասնզի թարգմանությունը վառվռուն է, վառվռո՜ւն է թարգմանությունը, վասնզի գաղափարը հայածին է... Իտալահայ բանաստեղծուհին իր մեջ երկու էություն ուներ. կույս և կին, որոնց մեկը անցյալով կապրի և մյուսը ներկայով. առաջինը հայրենական է և է՝ հայ, երկրորդը ամուսնական է և է՝ իտալացի։ Կույսը իր երազանքին մեջ իր ժամն է կը նկարե, իսկ կինը՝ առօրյան, այն է ինչ որ պիտի՛ ըլլա իր թոռնուհին։ «Լեճենտան» կույս է, ուստի հայ է. կին է (սպասածը), ուստի օտար (դարձյալ երկինքներու բորբոքումով հրավառ)։ Հայ—իտալուհվույն երազանքին կուսությունը մերն է։ Յերկնցնեմ։

Այդ մուսան վերջապես «Գեղունիի» մեջ ա՛լ ավելի կը ճանչնամ. ծանոթ է ինծի իր հագած տարազը, արևելյան անզգամներուն վրա իր պատմուճանն արևելյան է։ Իմ սրտիս ուղղված իր երգը հայերենի ամբողջ շնորհքն ունի. դժոխքներու պարույրին մեջ բոցով և Սգոստիո դաշտերուն վրա զեփյուռներով սնած զարգացումին գրեթե միահամուռ շեշտերովն է, որ ան կը հնչե, ներդաշնակ է՝ միայն թե զայն երգել գիտնան, զայն ունկնդրել գիտնան և ան հասկնալի է. նախապաշարյալ գաղափարով մը հանգերու միօրինակությամբ տողերու կապանքին տակ, գրաբարի հախուռն ձևերուն մեջ չէ տաղաչափված. ահավասիկ ամենեն ավելի գովելի մասը։ Մեկ խոսքով՝ աշխարհաբարի հաղթ քայլափոխն մըն ալ — թարի է «Հաղթանակս»—ի գրոշին նոր ծփանք մըն ալ — վսեմ է։

Մնամ ձեռքի շնորհավորական սեղմումով և համբույրով․

<Դ. Չպուգքյարյան>


1905

11. ՍՈԻՔԻԱՍ ԷՓՐԻԿՅԱՆԻՆ

<21 նոյեմբեր, 1905, Կանտ>

Վերապատվելի Հայր Սուքիաս վարդապետ էփրիկյան, Շատոնց է առիթ մը կը փնտռեի Ձեզի ծանոթանալու, այսպեսով՝