Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ զվարթ ըլլալ իր բնությունովը, բայց ցափերովը իր ժողովրդյան, որ իր հոգին է, ան կրնա ըլլալ ամենատուրը։

Հետո․ սպիտակ մարմարիոն մը գուցե հաջող նմանության մընծայե զփարթի, բայց նույն մարմարը՝ կիսաբեկ՝ իր առջի ուրախ ազդեցությունը պիտի կորսնցե, իսկ գերեզմանի մը վրա, խիստ տխուր պիտի թվի մեզի՝ մանավանդ այնպիսի պարագայի մը մեջ, երբ ան իր վրա կը խորհրդանշե ամբողջ սերունդի մը վերջը, ցամքումն ընդարձակ երակի մը, որ արևուն տաք նայվածքին տակ ուրախ քրքմելով կը հոսեր ապագա առողջ հաջորդության մը աչքն հառած։

Թերևս (ես կը կարծեմ) ոչ մեկ իր ա՞յնքան տխուր, ո՜րքան symbole[1] մը ըլլա մեր օրե օր ջարդվող, գաղթող, այլասերող, փճացող ազգին՝ որքան վերջացած սերունդի մը կեսը ջախջախված շիրմաքարը, վասնզի այդ երկուքն ալ մեծ՜ տխրության մ՛ունին՝ ներքին և խոր:

Իբրև ոսկե հանք մըլլար

Խոշոր սխալ խոշոր անուշադրություն, խնդրեմ սրբագրեիք զա՞յս Ձեր նամակին մեջ դրած ձևով։

Բայց ա՞լ թողունք այս մասը․ շատախոսություններով չեմ ուզեր ձանձրացնել Ձեզ։

Իմ վրայոք տեղեկություն կուզեք։

Արդյոք ինձմով հետաքրքրվիլը ժամավաճառ ըլլալ չէ՞․․․

Կը պատասխանեմ՝ գիտնալով, որ ինչպիսի՜ ազնիվ ու վսեմ զգացում Ձեզ կը դրդե նայելու կացությանս։

Ամիս մըն է, որ Կանտ եմ. համալսարան կը հաճախեմ․ գրական և իմաստասիրական ճյուղերուն․ հավանական է մնամ 3 տարի։ Ազատ ուսանող եմ. պատճառը մեր վարժարաններուն մեջ հունարեն և լատիներեն չավանդվիլն է․ համալսարան մուտքի առաջին քննության պետք է Կիկերոն թարգմանիչ ուստի կենթադրվի։ Եթե այս երկու լեզուները գիտնա գրականության հայ ուսանողը, մյուս նյութերուն մեջ օտարեն

  1. Խորհրդանիշ, սիմվոլ