Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թատրոն 1 —
խզումն հերաց — 50
(չեմ հիշեր ի՛նչ բանի) — 30
86 60

Քովս կը մնա գրեթե երեք ու կես ֆրանք, դիցուք թե անկե մի երկու ֆրանքը կ՝ուզեմ զգեստեղենի պահել․ այդ մասին եթե ատենին 2—3 ֆրանք ավելցնելով այդ մասին քիչ գա, մի ճար կը մտածեմ, տարին անգամ մը հորմես փոքր գումար մը եթե ստանամ՝ խիստ ուրախ պիտի ըլլամ։ Ես միշտ երախտապարտ եմ Ձեզի և վարժարանին այս եղածն ալ արդեն մեծ բարիք մըն է, հոգ չէ օրինադրված բարիք մը։

Անցյալ օր թրքերեն լրագրի մը մեջ ուշադրությունս գրավեց, որ հոդտեղի օսմանյան ‹1 անընթ․> սանիե <1 անընթ․> պատվանշան ստացեր սուլթանեն։

Հրամանքնիդ անշուշտ լսած եք, <1 անընթ.> ոչինչ կա զարմանալու, բայց շատ բան ենթադրել կուտա այդ․ պատվանշանի դերը նշանակալից է թուրք քաղաքականության մեջը

Թուրքիո գործերուն մեջ պատվվող պաշտոնյան աղտոտությամբ ամենաաղտոտ պաշտոնյան է․ վերապատվելի Հայր, ուշ դրեք, որ այդ վարձատրության պոչը վարժարանին չդիպչի։ Վարժարան մը, վանք մը չլրտեսվի։

Մնամ սուրբ աջերնիդ համբուրելով և մաղթանքներով նոր տարվա

Դ. Վարուժան


15. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՅԱՆԻՆ

30 դեկտ,, 1905, Կանտ

Սիրելի Դերենիկս, Բիզայեն ղրկած քարտդ ալ առինք։ Անոր պատասխանը չգրելուս չեմ ուզեր պատճառ մը փնտրել. այդ գիտակցաբար էր, որուն բացատրությունը ուրիշ ատեն։