Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արձակուրդդ վարժարանն անցնելուդ ուրախ եմ. իրավունք ունիս, կարոտ ըսված զգացում մը գոյություն ունի միշտ։ Եթե Գր. Տյոքմեճյանին վրա լուր ունիս՝ հաղորդե. իրմե քաղցր հիշատակներ ունիմ, որոնք ծնունդ չեն երբեք մեր երեք տարվան դասընկերության, այլ վերջին երեք ամսվան բարեկամության: Իսկ քու թողած հիշատակներդ՝ ճիշտ ասոր հակառակ կարգով։ Բայց միշտ Դերենիկն ես, մի՜ կասկածիր, որ իմ եղբայրական սերս երբեք վրայեդ նշանախեց մը պակսած ըլլալ Միշտ եղբայրս ես՝ ըլլաս դեմոկրատ, ըլլաս արիստոկրատ։ Կը ժպտի՞ս. փոխադա՜րձ։

Կը խնդրեմ, որ երբ Բիզա երթաս, քաղքին գեղարվեստներուն և քու աշխատություններուդ մասին գրես, որչափ կրնաս տեղեկություն տուր ինծի. տողերուդ մեջ քրքրե հոգիդ և միջավայրդ, երկուքն ալ շահեկան են։ Տոգթոր Պազարճիին հասցեն գիտես. «Անահիտի» հունվարի թիվին մեջ քերթված մ՛ուն իմ իրեն ուղղված, «Հայ Բժիշկը» խորագրով։ Չգիտեմ ինչպես Ա. Չոպանյանին հետ սերտ թղթակցություն հաստատեցինք. նամակներեն զատելով՝ խիստ ազնիվ անձ կը թվի, թերևս «թերթեն» հակառակը ենթադրվի․ դրություններուս խիստ կը հավներ. անոնց մեջ հղացումի և լեզվի բարձրություն կը գտնա․ բայց ես կը կարծեմ այս ամենը խրախուսելու համար են, և շափազանցություն։

Իմ Կանտի ուսանողությունս քիչ թե շատ Գարեգինին պատմած եմ, թող հաղորդե քեզ։ Հոս տեղի աշխատությունս քիչ մը չափազանց է. արձակուրդնիս 10 օր է ենթադրել Բարևներս հաղորդե ամենուն, թող չցավին, որ իրենց հատուկ քարտ չեմ գրեր․ այն ատեն հարկ պիտի ըլլար 80 նամակ ղրկել, ծայրը չգար, իսկ մեկին գրել, մյուսին չգրելն ալ չեմ սիրեր․ բաժանման օրս ոմանց արտահայտած ընկերական գորովը և պատրաստություններուս մեջ նյութական օգնությունը չեմ մոռնար, երբ կը հիշեմ, միշտ կը հիշեմ․ նամակ մը այդ հիշողության գուցե վերջակետ մըլլար։

Նահապետին և Մկրտիչ Պարտիզյանին ողջույններս, իրենց ազնվությունը հասկցած եմ՝ գուցե իրենք մոռցած ըլլան։ Հակոբ Պայաճիին և Սարգիսին հատուկ բարևներ, եթե գեղարվեստական