Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լավ քարտեր գտնամ հոս կը ջանամ ղրկել։ Նաև բարևներ Գամպուրին, Մարմարին, Գոզմոսին, Հայկին, Հակոբ Գոնտաքճյանին և ուսանողներուն։

Գարեգինին հատուկ չպատասխանելուս թող ներվի․ ուրիշ՛ առիթով կը գրեմ. իր խորհուրդը կը կատարեմ, տղայական խնդիրներով զբաղիլ չուզելուս համար։ Հորմես նամակ կառնեմ, կը վախեմ, որ Պոլիսը դարձյալ արյան քաոս պիտի դառնա, զայս ենթադրելու բավական փաստ ունիմ մտքիս մեջ։ Չ՛երկարեմ։

Երկուքիդ ալ համբույրներս ձեր երկու ինձ սիրելի ճակատներուն։

Ձերդ
Դանիել Վարուժան


1906

16. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<5—7 հունվար, 1906, Կանտ>

Վերապատվելի մեծ Հայր,

Ձեր նամակին հետ ստացա չեքը․ առաջինը սրտիս ժպտեցավ, երկրորդը՝ կացությանս։ Ձեր ուղարկած 200 ֆրանքին կեսը ինծի կը հատկացնեք, այս անակնկալի մեջ միանգամայն կը գտնամ Ձեր տեսչությունեն ավելի Ձեր հայրությունը։ Շնորհակալության համբույրներս, որք այս անգամ Ձեզմե օրհնություն խնդրելու տեղ իրենք զԶեզ կօրհնեն որդիական մաղթանքներով։ Այլևս բարեկեցիկ պիտի ապրիմ և հորս քրտինքին արդյունքը առանց կտրատելու իրեն պիտի թողում։ Որքան ուրախ, երախտապարտ պիտի ըլլամ և դյուրին պիտի գտնեմ զարգացման ամեն պայմանները։

Կը փափագիմ Ձեր նամակին երկարավունին, որ մեծ աշխարհին մեջ քաջալերիչ և հուռթի պիտի ըլլա։