Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ ցավով կըսեմ, սիրելի Հայր, թե Վանքը քերթվածներուս հրաաարակությունն այլանդակեց․ վերջերս տպարանապետեն նամակ մը ստացա, նամակ՝ այնքան ջլատիլ, որ կարող էր ամեն բանաստեղծություն բանազեղծության փոխել․ միայն քանի մը քերթված («Գեղանիի» մեջ հրատարակածները) առանձին գիրք ըրեր են, որ հազիվ 50 էջ կըլլա, արդեն պիտի ընեն 500 օրինակ, որուն 200-ը իրենք պիտի ծախեն իբր վարձք թուղթի և 300 օրինակը ինծի պիտի ղրկեն <1 անընթ․> և նամակագիրը երկուքը մեյ մը կը կրկնե, որ շնորհք մըն է. և խոժոռ խնդիրը, որ այդ նամակին պարունակությունը կը կազմե կարճ և խոժոռ, ինչպես ամեն <պատճառական> նամակներ:

Այս մասին խիստ սիրտս այրած է, և եթե զայրանալու կետ մը կա, այն է, թե կը համարձակվին ըսել, թե շնորհք մըն է ըրածնին։

Տպագրության մեջեն ըրած իրենց ավելորդ թուղթի ծախքը կառնեին առավելավն հանդերձ և արդեն ոտանավորներուն մեկ քառորդը կինդունին, և դարձյալ շնորհք է եղեր։ Ես այս աճպարարութենեն բան չեմ հասկնար։ Բայց եղածը եղած է․ եթե մեկ ուրիշ մեծ ցավ մըն ալ ունիմ, այն է, որ Մուրատ — Ռափայելյան վարժարանին այդպես փոքր և տժգույն հատոր մը նվիրվեցավ։

Ինչ որ է․ այն բաց սրտով Ձեզ կըսեմ: Այս ամեն բանի լավ հատորի մը համար հոդ Ձեր տենչանքը այնքան ներդաշնակ կընկալվիր իմինիս, և միակ վկան եք այնքան տարիներու երազներուս և հույսերուս։

Կը համբուրեմ Ձեր սուրբ աջը և կրկին շնորհակալությամբ կը մնամ՝ մաղթելով Ձե<զ> երկար կյանք և տոկունություն Ձեր ծանրագույն աշխատանքին։

Դանիել Վարուժան


Հ․ Գ.

Սիրելի Հայր

Գրիգոր և ես միասին մեր սենյակին <4 անընթ> խիստ դաժան է։ Տանտերը կը թողու ահագին պարտք՝ խմելով և չաշխատելով․