Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կուգան կը գրավեն կարասիները․ մենք ստիպված եղանք հանկարծակիի եկած ահագին դժվարությամբ երկու սենյակ գտնալ նույն տան մեջ ալ․ հասցեն կը գրեմ Ձեզ։

<Նույն>


17. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

<5—7 հունվար, 1906, Կանտ>

Սիրելի Հայր Աթանաս վարդապետ Տիրոյան,

Ձեր նամակը խիստ ուրախացուր զիս։ Հոն հայրական զգացումներու բորբ <արև> մը քաղցր հիշատակներու ներդաշնակ կը կայծկլտար։ Շնորհակալություններս Ձեր ղրկած ընծայիկին։

Տպարանի վերատեսչին նամակն ստացա, որուն արժանի պատասխան առավելավն հանդերձ կը գրեմ։ Կըսե թե միայն «Գեղունիի» տպածները գիրք կընեն, և ըսած ենք ատկե կը հանենք 500 օրինակ, անոր 200-ը վար կը դնենք իբրև թուղթի վարձ և 300-ը քեզ կուղարկենք, և այս ամենը՝ շնորհք մըն որ միայն քեզի ըրած ենք։ Ահա այդ նամակին կարճ և պարզ <ենթական>, ինչպես ամեն չարշըական նամակները։

Արդեն <1 անընթ> «Գեղունիին» մեջ <1 անընթ.> որ իրենց շահ է և ինծի վնաս, ոտանավորներուն ¼-ը կը հրատարակեն և անոր 200 օրինակը կառնեն և դարձյալ <առանց> ամչնալու կըսեն, թե շնորհ է ըրածնին։ Երբ կը մտածեմ, ընդհակառակը կը տեսնեմ, որ ես եմ, որ իրենց շնորհ մը կընեմ։

Կը գրեք «Conti Senza lorte» երբեք․ ես այդ պանդոկապետին առաջվանե վարժարանեն դրած եմ․ դեռ նամակին պատճենը քովս է․ բայց այդ պանդոկապետը ինձ չպատասխանեց, ոչ թե ժամանակ չունենալուն համար, այլ կը վախեր, որ լսելով իր պանդոկապետի պայմանները, քանի մը շարած ոտանավորներուն շարքն ալ քակել պիտի տայի։

Եղածը եղած է․ իր սեմին վրա կոշիկիս փոշին կը թոթվեմ․ իսկ եթե բան մը կա, որ զիս արդար մռնչյուններով կը