Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեցնե, միայն այն է, որ նամակին ամեն տողերուն մեջ կը հեղեղվի թե ինծի շնորհ մը կընեն. ով աճպարարություն.—

"Declpimur Specie recti".

Անցնինք։

Հոս գրական, <արվեստի> և իմաստա<սիրական> համալսարան կերթամ․ հանգիստ եմ և զարգացման ամեն առիթներ ունիմ։

Նպատա՞կս․ մութի մեջ է․ ինչպես դեռ մութի մեջ է հայ ազատության դատը. ամեն լույս այս ամպին հերձումեն պիտի ցայտի. դեռ երկու-երեք տարի․ հուսանք և սպասենք։ Հոս վարժարանիս ընկերներու հետ փոխադարձ մեծ հարգանքի մեջ ենք․ մանավանդ վարժապետներս խիստ սիրալիր և մերձավոր Հայացքով կը նային վրաս․ կարծեմ հայ եմ՝ անոր համար։

Մեծ վիշտն այն է, որ հոս հայություն չկա։ Նամակներով անոր քաղցրությունը կը վայելենք։

Խնդրեմ, սիրեցյալ Հայր, ուղարկեցեք բոլոր տետրակներս։ Պետք եղած ատեն ես Մխիթարյան Միաբանության ալեվոր «Բազմավեպին» քերթվածներ կուղարկեմ։

Մնամ սուրբ աջդ համբուրող, միշտ Ձեզ այնքան հարգող, արքան սիրող

Դանիել Վարուժան


18. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

12 հունվար, 1906, Կանտ

Սիրելի բարեկամ, (Ձեր ըղձին համեմատ այսպես կը կոչեմ զՁեզ), և մեջս Ձեզի հանդեպ հարգանքս խանդոտ սիրո կը փոխվի)։

Ստացած եմ «Անահիտը»։ Անոր գեղարվեստական ճոխ պարունակության մասին հիացումներս։ Վինեիի հանճարը ներդաշնակ է իր Փարիզին և իր Փարիզը՝ իր հայ քննադատին։

Այս երեքը բավական եղան երկար ժամանակ վսեմ ներշնչմամբ