Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զատ ուրիշ ազդեցություն չունին ատոնք։ Ամեն ալիք նավը չի փշրեր, բայց <դժբախտաբար> գրեթե ամենն ալ կարող են սիրտ <1 անընթ.> պատճառելուն։

Գրիգորեն խորին հարգանքներ. մենք միասին կաշխատինք․ ջանադիր ենք, որ Ձեր ջանքերը ի դերև չելլեն։ Իմ աշխատություններու տեսակը այնքան սիրելի կը դարձնին իրենց նյութը, որ խիստ դժվար պիտի ըլլա պարապ ժամեր վատնել։ Ամսահաշիվս կուտամ:

Հունվարի հաշիվ

սենյակ, ճաշ ու փեթրոլ 75
դիրք և տեստինս 7 — 50
լվացք 2 — 20
տետր և օրացույց մը — — 85
թղթատարի — — 85
թատրոն 1
կոշիկի նորոգման 5
մանր — մունր — 60


Կավելնա 7 ֆրանք, զոր պիտի ջանամ անձեռնմխելի պահել՝ ըլլա զգեստեղենի համար, ըլլա ո՞վ գիտե հանկարծապես հիվանդության օրերու համար:

Մեկ խոսքով գոհ եմ և խորապես շնորհակալ։ Եղած բարիքը երբեք մոռացում պիտի լվերցնե։

Հարգանքներս վարդապետ Անդրեասին և Հայր Արսեն Վարդապետին և <1 անընթ․> էֆենտիին։

Կը համբուրեմ սուրբ աջերնիդ և կը մնամ սիրալիր մաղթանքներով խոնարհ սան Ձեր՝

Դանիել Վարուժան