Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտենք որն է շնորհքը կամ ավելի պարտավորության պարտքը․ երբ «Բազմավեպին» կողքին գրվեր՝ Դ. Վարուժան անունով ուսանող մը, հակառակ իր կարողության, դրամի տեղ տպարանիս 200 օրինակ գիրք նվիրեց։

Եթե այս աստիճան դառնացած կը գրեմ, պատճառն այն է, որ ես չեմ կրցած հաշտեցնել (թողլով մյուս պարագաները) այդ 200 օրինակը այդ շնորնքին հետ:

Բայց եթե կուզեք, վար դրեք զանոնք՝ ղրկելով միայն 300-ը․ ես այդ բանին չեմ ընդդիմանար՝ վախելով, որ թերևս առանց անոր՝ պատճառ ըլլամ բազմօգուտ տպարանի մը սնանկությանը։

Չմոռնամ ըսելու, որ արտաքին աշխատակիցներու մասին եղած Ձեր կանոնները ինծի մի բացատրեք, ես զանոնք արդեն իմ վրա գործադրած ունիմ առավելավն հանդերձ և երկրորդ՝ որ զանոնք ես մոխրացած կընդունիմ, քանի որ կանխավ գրած եմ այդ մասին որոշ և քանի որ արդեն Դուք իսկ կըսեք՝ Ձեր գաղափարին հակասելով, թե հատորներն իմ տրամադրության ներքև պիտի դրվին (ըստ Հայր Սիմոն վարդապետի բաղձանաց), — և ես ատոր վրա կավելցնեմ, ըստ արդարության բաղձանաց։

Վերջապես այս խնդիրը Ձեր նամակի հետ մեծ դառնություն պատճառեց ինծի, բայց կը ջանամ ինքզինքս մխիթարել թե ինծի պատիվ է, որ պաշտոնի վրա եղող արժանավոր անձնավորություն մը իմ 200 օրինակս վար կը դնե։ Եղածը եղած է։

Ձեզ կը մաղթեմ բարեսիրտ հաջողություններ և Ձեր քահահնայական օրհնությունը կը խնդրեմ:

կը մնամ
խ<ոնարհ> ծ<առա>
Դ. Վարուժան

Հ. Գ. Եթե այս 7 օրվան մեջ ուղարկեք. <1 անընթ.> ուղարկեցեք այս հասցեին.

Daniel Tchiboukkear, Rue Metdepe nningen № 15, (Belgique) Gand։ Իսկ եթե ոչ գուցե հասցես կը փոխեմ, որ ատեն կը խեդրվի քիչ սպասել զեկուցման։

Նույն