Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

<3—4 փետրվար, 1906, Կանտ>

Սիրեցյալ Հայր Աթանաս վարդապետ Տիրոյան,

Շուտ կը պատասխանեմ Ձեր նամակին․ վախելով, որ չըլլա թե ան, իմինիս բախտակիր, թղթեղեններուն կույտերուն մեջ կորսվի. եթե հակառակ պարագային ըլլար այդպես անոր պատասխանին համար սրտիս պիտի դիմեի և, փոխանակ երկտողի, էջեր կրնայի լեցնել այնպիսի զգացումներու, որք Ձեզի օտար չեն։

Տպագրատան Վերապատվելի տեսչին պատասխանած եմ այս օրերս, ըստ բավականի կծու նուրբ տեսակեն, վասնզի թախ<անձ>ական գրելուս արդյունքը տեսած եմ արդեն։

«Բազմավեպին» ուղարկման համար շնորհակալություններս, արդեն շարված երեք քերթվածներուն հրատարակման մասին դժվարություն կելլա։ Եթե կարելի է՝ զատ-զատ ամիսներու մեջ, եթե չէ՝ ըրեք ինչպես որ կուզեք․ այդ մասին բնավ դժվարություն չունիմ։

Կը գրեք թե հոդտեղի քերթվածներես միայն երեք հատ, ոչ «Գեղունիի» մեջ, ո՛չ ալ «Բազմավեպը» տպած է։ Ես ընդհակառակը, կարծեմ տասը կտոր կելլա, վասնզի ամբողջ երկրորդ տետրակեն (որուն մեջ «Տոնելը») հազիվ 3—4 հատ է հրատարակած։

Ես հոստեղեն մտադիր եմ ուրիշներ ղրկել, ուստի կրկին կը խնդրեմ (ինչպես գրած եմ հայր Կարապետին ալ) շնորհ ընեիք տետրակներս ինծի ուղարկել։

Սիրելի Հայր, արդյոք «Գեղունին» քանիի՞ կը ծախվի․ պիտի հայցեի, որ անոր գինը Ձեր ղրկելիք տետրակներուս կողքին գրեիք․ շուտ կը փափաքիմ գիտնալ զայն. ահա թե ինչու համար Ձեզի կանդրադարձնեմ զեկուցման այս միջոցը։

Հայր Մկրտիչի հիվանդությունը անհունապես տխրեցուց զիս, գուցե անհունապես սիրելուս համար զինքը. իր սիրտը ոչ մեկ մտքի հետ չեմ փոխեր։