Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը հարցնեք, թե հոս ի՜նչ կը սովրիմ, իբր ազատ ուս՛անող կը հաճախեմ համալսարան<ի> գրական և իմաստասիրական ճյուղին։ Զարգացման ամեն պայման կը գտնեմ։ Հուսամ, թե երեք տարիեն բան մը ձեռք կը բերեմ։ Այս ճյուղին բերումն զգացի, անոր հարումիս համար ո՜ևէ օգնություն չզլացվեցավ։ «Բայց օգուտը», պիտի ըսեք, ո՜վ կը մտածե օգուտը, բավ է, որ ան գեղեցիկն է. ամեն օգուտ Ապագան կը հասունցնե․ ո՞վ գիտե Ապագան։ Գեղեցիկը միայն մեզի հետ կը ծնի և կը մեռնի մեզի հետ։

Ի՞նչ որ է։

Մեկ խոսքով՝ Ձեր քարտը անհունորեն ուրախացուր զիս, գուցե Ձեր հոգիեն մաս մը կար հոն, զոր զգացի ես ամբողջ չորս տարվան մոխիրին տակ՝ դեռ ջերմ ու տրոփուն։

Քաջառողջ եղեք և երջանիկ․ համբուրելով Ձեր սուրբ աջերնիդ, կը մնամ

նախկին սան Ձեր՝

Դ. Վարուժան


24. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

6 փետրվար, 1906, Կանտ

Սիրելի Դերենիկ,

Կը գրես, թե կատարյալ դեմոկրատ եղած ես․ այդ հատկությունը ավելցնելով եղբայրական զգացումիդ վրա՝ ինծի համար ամենազորեղ ազդակը կստեղծեմ մեր թղթակցության անվրեպ պահպանումին (հոգ չէ, թե ան մերթ ուշանա)։

Գաղղիերեն գրքերու մասին պիտի չկրնամ քեզ շնորհքով ծառայություն մը մատուցանել, գրավաճառներու քով ֆլամաններն ու դասականները լեցուն են և քանի մը փուճ ու մուճ վեպեր։ Երկու շաբաթ է Պոտլեր և Հյուկոյի մեկ զիրքը կը փնտռեմ, ու ինծի գրադարաններու փոշին ցույց կուտան․ կը ցավիմ և կամչնամ քեզմե խնդրել (առանց կարենալ քեզ օգտակար